Սենտ-Ալբան-սյուր-Լիմանյոլ

Բնակավայր
Սենտ-Ալբան-սյուր-Լիմանյոլ
ֆր.՝ Saint-Alban-sur-Limagnole[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԼոզեր և Arrondissement of Mende?
Մակերես51,23 կմ²
ԲԾՄ872 մետր, 1305 մետր
Բնակչություն1377 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ48120[3]
Սենտ-Ալբան-սյուր-Լիմանյոլ (Ֆրանսիա)##
Սենտ-Ալբան-սյուր-Լիմանյոլ (Ֆրանսիա)
Սենտ-Ալբան-սյուր-Լիմանյոլ ամրոցի ճակատանասը

Սենտ Ալբան-սյուր-Լիմանյոլ (ֆր.՝ Saint-Alban-sur-Limagnole), համայնք և բնակավայր Ֆրանսիայի Օքսիտանիա երկրամասի Լոզեր դեպարտամենտում, 2009 թվականի մարդահամարի տվյալներով այս համայնքի բնակչության թիվը կազմել է 1478 մարդ։

Գյուղը գտնվում է կարմիր կավահողային ավազանի կենտրոնական մասում։ Նրա միջով հոսում է Լիմանյոլ գետը, որը Տրույե գետի վտակն է։ Բնակավայրը հիմնադրվել է միջնադարում։ Սկզբնական շրջանում եղել է ֆեոդալական բերդ, որի մասին առաջին անգամ հիշատակվում է 1245 թվականին։ 1364 թվականին բերդը նվաճվել է անգլիացինների կողմից։ 16-րդ դարում բերդի մատույցներում կառուցել է Վերածննդի ոճով մի ամրոց, որի շուրջը խրամատ է փորվել։

Տեսարժան վայրեր (հուշարձաններ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սենտ-Ալբան եկեղեցի - ռոմանական ճարտարապետության ոճով կառուցված քրիստոնեական պաշտամունքային կառույց է, որտեղ զգացվում է Auvergne- ի ազդեցությունը։ Եկեղեցին կառուցվել է ի պատիվ Սուրբ Ալբանի, ով համարվում է քրիստոնյա անգլիացիների առաջին նահատակը, որը զոհվել է հանուն հավատի։ Կառույցը գտնվում է բնակավայրի գլխավոր ճանապարհի ներքևում, որտեղից կարելի է տեսնել նրա ճոխ, շքեղ աբսիդը՝ ներդաշնակ կամարներով, շուրջանակի տանիքի ներքո։ 1891 թվականին այս եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն, որը նայում է դեպի շուրջը գտնվող գերեզմանատունը։ Զանգակատան պատին քանդակված են խաչ և Սուրբ Գևորգը, որը եռաժանիով խոցում է հրեշին։ Եկեղեցու ինտերիերը օժտված է սքանչելի նրբագեղությամբ։ Գլխավոր շինությանը կից կառուցված երկու մատուռները համալրում, ամբողջացնում են նրա խորհրդավոր վեհությունն ու գեղեցկությունը։ Եկեղեցու պատուհանները կամարակապ են, կարճ սյուները, որոնց վրա հենվում է տանիքը, զարդարված են գրիֆոնների, սիրենների, կենտավրոսների փորագրություններով։
  • Սենտ Ալբանի ամրոցը։

Բնակավայրի հետ առնչված նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժան-Բատիստ Էրմե[4] - Էյֆելյան նշանավոր աշտարակն ստեղծած մեծահամբավ ինժեներ Գուստավ Էյֆելի աշխատակիցն ու գործընկերը; Մասնակցել է նաև Garabit վիադուկի կառուցմանը։ Նա էր, ով 1889 թվականի մարտի 31-ին բարձրացրեց ֆրանսիական դրոշը Էյֆելյան աշտարակի գագաթին՝ աշտարակի հանդիսավոր բացման արարողության ժամանակ։
  • Նշանավոր բանաստեղծ, գրող Պոլ Էլուարը, ճանաչված հաղորդավարուհի Դենիզ Գլասեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապաստան են գտել Սենտ-Ալբանի ամրոցում, որն այդ ժամանակներում վերածվել էր հոսպիտալի։
  • Ֆրանսուա Տոսկելես - հոգեբույժ, ինստիտուցիոնալ հոգեթերապիայի հիմնադիրներից մեկը, երկար տարիներ ղեկավարել է Սենտ Ալբանի հոգեբուժական հիվանդանոցը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենտ-Ալբան-սյուր-Լիմանյոլ» հոդվածին։