Սեսիլիա Բրեկհուս իսպ.՝ Cecilia Brækhus | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Կարթագեն, Կոլումբիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ և քիքբոքսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Cecilia Brækhus Վիքիպահեստում |
Սեսիլիա Բրեկհուս (իսպ.՝ Cecilia Brækhus, սեպտեմբերի 28, 1981[1], Նոր Կարթագեն, Կոլումբիա), նորվեգացի մարզիկ, բռնցքամարտիկ, քիքբռնցքամարտիկ։ Կիսամիջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (WBC (2009-մեր օրեր), WBA (2009-մեր օրեր), WBO (2010-մեր օրեր), IBF (2014-մեր օրեր))։ Առաջին կինը, որը արժանացել է բոլոր 4 տիտղոսներին[2]։ Կանանց շարքում արժանացել է BWAA-ի վարկածով «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)[3]։
Քիքբոքսինգի Եվրոպայի (2002) և աշխարհի չեմպիոն (2003)։
Սիրողական բռնցքամարտում աշխարհի առաջնության (2005) և Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր (2004), Եվրոպայի չեմպիոն (2005), Նորվեգիայի չեմպիոն (2005, 2006)։
Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 28-ին Կոլումբիայի Կարթագենա քաղաքում[4]։ Երբ Սեսիլիան դարձել է 2 տարեկան, նրան որդեգրել է նորվեգացի մի զույգ և նա մեծացել է Բերգենում[5][6]։
Քիքբոքսինգով սկսել է զբաղվել 14 տարեկանում[5]։
2002 թվականին մինչև 65 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի WAKO չեմպիոն, իսկ 2003 թվականին՝ WAKO աշխարհի չեմպիոն[4][5][7]։
Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ 1/8 եզրափակչում հաղթել է իտալացի Մանուելա Մարչենարոյին։ Քառորդ եզրափակչում հաղթել է լեհ Իզաբելա Ցեսլյակին։ Կիսաեզրափակչում հաղթել է ռուս Մարիա Կառլովային։ Եզրափակչում պարտություն է կրել Վիննի Սկովգորից[5][8]։
Ներկայացել է միջինքաշային կարգում (մինչև 75 կգ)։ Եզրափակչում հաղթել է Ինգերդ Կամիլա Սկոգմոյին[9]։
Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ Քառորդ եզրափակչում հաղթել է Մենդի Լյոնիսենին։ Կիսաեզրափակչում հաղթել է Լարիսա Պոպին։ Եզրափակչում հաղթել է Յուլիա Նեմցովային[4][5][10]։
Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ 1/8 եզրափակչում հաղթել է թուրք Էլիֆ Իսլակին, քառորդ եզրափակչում՝ իռլանդացի Ալաննա Մյորֆին, կիսաեզրափակչում՝ դանիացի Վիննի Սկովգորին։ Եզրափակչում պարտություն է կրել Յուլիա Նեմցովայից[4][5][11]։
Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 66 կգ)։ Եզրափակչում հաղթել է Վիբեկե Էունեյին[12]։
Ընդհանուր առմամբ սիրողական բռնցքամարտում ունեցել է 80 հանդիպում, որոնցից 75-ը ավարտվել են նրա հաղթանակով և 5-ը պարտությամբ[5]։
2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Sauerland Events» կազմակերպության հետ[5]։ Սկսել է մարզվել Ուլի Վեգների գլխավորությամբ[4]։
Պրոֆեսիոնալ ռինգում առաջնաելույթը եղել է 2007 թվականի հունվարի 20-ին։ Հաղթել է միավորների առավելությամբ[4][5][13]։
2009 թվականի մարտի 14-ին հանդիպել է դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Վինի Սկովգորին։ Նրանք պայքարել են կիսամիջինքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսների համար։ Սեսիլիան հաղթել է միավորների առավելությամբ[4][5][14]։
2009 թվականի մայիսի 30-ին հաղթել է ամերիկացի Էմի Յուրատովաչին[4][15]։
2009 թվականի սեպտեմբերի 12-ին հաղթել է իտալացի Լյուսիա Մորելիին[4][16]։
2010 թվականի մայիսի 15-ին հանդիպել է ամերիկացի Վիկտորիա Կիսներոսին։ Բրեկհուսը հաղթել է միավորների առավելությամբ և WBO վարկածով չեմպիոն[4][5][17]։
2010 թվականի հոկտեմբերի 30-ին 7-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Միքաելա Լորենին[4][18]։
2010 թվականի նոյեմբերի 20-ին 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հունգարացի Եվա Բաժիչին[4][19]։
2011 թվականի ապրիլի 2-ին հաղթել է ամերիկացի Ջիլ Էմերիին[4][20][21]։
2011 թվականի մայիսի 7-ին հաղթել է երկրորդ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Շևել Հալբեկին[4][22]։
2011 թվականի դեկտեմբերի 3-ին 10-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Կուլեի Կուպիխեային[4][23]։
2012 թվականի հունիսի 2-ին հաղթել է գերմանացի Ջեսիկա Բալոգունին[4][24][25]։
2012 թվականի սեպտեմբերի 22-ին հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս չեմպիոն ֆրանսիացի Աննա Մատիս Սոֆիին[4][26][27]։
2013 թվականի ապրիլի 13-ին 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն ամերիկացի Միա Սենտ Ջոնին[4][28][29]։
2013 թվականի սեպտեմբերի 7-ին 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն դոմինիկացի Օկսանդիա Կաստիլյոին[4][30][31]։
Մարզվել է Օտտո Ռամինի գլխավորությամբ[32]։
2014 թվականի փետրվարի 1-ին հաղթել է առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն ֆրանսիացի Միրիամ Լամարին[4][33][34]։
2014 թվականի հունիսի 7-ին երկրորդ անգամ է հանդիպել Ջեսիկա Բելոգունի հետ։ Հաղթել է միավորների առավելությամբ[4][35][36]։
2014 թվականի սեպտեմբերի 13-ին հանդիպել է կիսամիջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, խորվաթացի բռնցքամարտիկ Իվանա Խաբազինին։ Հաղթել է միավորների առավելությամբ։ Բրեկհուսը դարձել է առաջին կինը, ով արժանացել է 4 հիմնական տիտղոսներին[2][4][5][37][38]։
2014 թվականի նոյեմբերի 29-ին հաղթել է առաջին միջինքաշային կարգում էքս չեմպիոն Ջենիֆեր Ռեցկեի հետ[4][39][40]։
2014 թվականի դեկտեմբերին Նորվեգիայում չեղյալ է հայտարարվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելքը, որը գործել է 1982 թվականից[41][42]։
2015 թվականին դադարեցրել է համագործակցությունը «Sauerland Events» կազմակերպության հետ և պայմանագիր ստորագրել «К2 Promotions»-ի հետ:[43]։
2016 թվականի փետրվարի 27-ին հաղթել է առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Կրիս Նամուսին[4][5][44][45]։
2016 թվականի հոկտեմբերի 1-ին երկրորդ անգամ է հանդիպել Աննա Սոֆի Մատիսի հետ։ Բրեկհուսը հակառակորդին նոկաուտի է ենթարկել 2-րդ ռաունդում։ Նորվեգիայում դա եղել է 1980 թվականից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին երեկոն[4][46][47][48]։
2017 թվականի փետրվարի 24-ին հաղթել է Կլարա Սվենսոնին[4][49][50]։
2017 թվականի հունիսի 9-ին հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս չեմպիոն Էրիկա Ֆարիասին[4][51][52]։
2017 թվականի հոկտեմբերի 21-ին երկրորդ անգամ է հանդիպել Միքաելա Լորենի հետ։ Հակառակորդին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում[4][53][54]։
BWAA կողմից արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)[3]։
2018 թվականի մայիսի 5-ին հաղթել է միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Կալի Ռեիսին[4][55][56][57]։
2018 թվականի հուլիսի 21-ին հաղթել է ռուս անպարտելի բռնցքամարտիկ Իննա Սագայդակովսկայային[58][59][60][61]։
2018 թվականի դեկտեմբերի 8-ին հաղթել է առաջին կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Ալեքսանդրա Մագձիակ Լոպեսին[62][63][64][65]։
2019 թվականի օգոստոսին սկսել է մարզվել Աբել Սանչեսի գլխավորությամբ[66][67]։
2019 թվականի հոկտեմբերին պայմանագիր է ստորագրել «Matchroom Sport» կազմակերպության հետ[68][69]։
2019 թվականի նոյեմբերի 30-ին հաղթել է թեթև քաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Վիկտորիա Բուստոսին[70]։
38 | 2021 թվական մարտի 13 | Ջեսիկա ՄաքԿասկիլ (9-2) | Ամերիկյան Էյրլայնս կենտրոն, Դալաս, Տեխաս, ԱՄՆ | UD10 (10) | Մարտը տեղի է ունեցել կիսամիջինքաշային կարգում WBC (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը, WBA (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), WBO (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), IBF (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), IBO (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը) և The Ring (ազատ տիտղոս) վարկածներով չեմպիոնի տիտղոսի համար։ Հաշիվ՝ 91-98, 90-99, 89-100: |
---|---|---|---|---|---|
37 | 2020 օգոստոսի 15 | Ջեսիկա ՄաքԿասկիլ (8-2) | Թալսա, Օկլահոմա, ԱՄՆ | MD10 (10) | Մարտը տեղի է ունեցել կիսամիջինքաշային կարգում WBC (Բրեկհուսի 25-րդ պաշտպանություն), WBA (Բրեկհուսի 24-րդ պաշտպանություն), WBO (Բրեկհուսի 23-րդ պաշտպանություն), IBF (Բրեկհուսի 11-րդ պաշտպանություն), IBO (Բրեկհուսի 10-րդ պաշտպանություն)։ Հաշիվ՝ 95-95, 94-97, 93-97: |
2019 թվական նոյեմբերի 30 | Վիկտորիա Բուտոս (19-5) | Casino de Monte Carlo Salle Medecin, Մոնտե Կառլո, Մոնակո | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (24-րդ պաշտպանություն), WBA (23-րդ պաշտպանություն), WBO (22-րդ պաշտպանություն), IBF (10-րդ պաշտպանություն) և IBO (9-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 98-92 (երկու անգամ)։ | |
2018 թվական դեկտեմբերի 8 | Ալեքսանդրա Մագձիակ Լոպես (18-4-3) | Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (23-րդ պաշտպանություն), WBA (22-րդ պաշտպանություն), WBO (221րդ պաշտպանություն), IBF (9րդ պաշտպանություն) և IBO (8- պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոն։ աշիվ՝ 99-91 և 100-90 (երկու անգամ)։կիսամիջինքաշային կարգում WBC (23-րդ պաշտպանություն), WBA (22-րդ պաշտպանություն), WBO (21-րդ պաշտպանություն), IBF (9-րդ պաշտպանություն) և IBO (8-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 100-90 (երկու անգամ)։ | |
2018 թվական հուլիսի 21 | Իննա Սագայդակովսկայա (7-0-0) | Օլիմպիական մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (22-րդ պաշտպանություն), WBA (21-րդ պաշտպանություն), WBO (20-րդ պաշտպանություն), IBF (8-րդ պաշտպանություն) և IBO (7-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 և 98-92 (երկու անգամ)։ | |
2018 թվական մայիսի 5 | Կալի Ռեիս (13-6-1) | Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (21-րդ պաշտպանություն), WBA (20-րդ պաշտպանություն), WBO (19-րդ պաշտպանություն), IBF (7-րդ պաշտպանություն) և IBO (6-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Սեսիլիան նոկդաունի է ենթարկվել 7-րդ ռաունդում։ Հաշիվ՝ 97-92 և 96-93 (երկու անգամ)։ | |
2017 թվական հոկտեմբերի 21 | Միքաելա Լորեն (29-4-0) | Oslofjord Convention Center, Ստոկե, Նորվեգիա | TKO6 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (20-րդ պաշտպանություն), WBA (19-րդ պաշտպանություն), WBO (18-րդ պաշտպանություն), IBF (6-րդ պաշտպանություն) և IBO (5-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |
2017 թվական հունիսի 9 | Էրիկա Ֆարիաս (24-1-0) | Bergenhus Fortress, Բերգեն, Նորվեգիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (19-րդ պաշտպանություն), WBA (18-րդ պաշտպանություն), WBO (17-րդ պաշտպանություն), IBF (5-րդ պաշտպանություն) և IBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 և 99-91 (երկու անգամ)։ | |
2017 թվական փետրվարի 24 | Կլարա Սվենսոն (17-1-0) | Օսլո, Նորվեգիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (18-րդ պաշտպանություն), WBA (17-րդ պաշտպանություն), WBO (16-րդ պաշտպանություն), IBF (4-րդ պաշտպանություն) և IBO (3-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 և 99-91 (երկու անգամ)։ | |
2016 թվական հոկտեմբերի 1 | Աննա Սոֆի Մատիս (27-3-1) | The Spectrum, Օսլո, Նորվեգիա | TKO2 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (17-րդ պաշտպանություն), WBA (16-րդ պաշտպանություն), WBO (15-րդ պաշտպանություն), IBF (3-րդ պաշտպանություն) և IBO (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |
2016 թվական փետրվարի 27 | Կրիս Նամուս (21-3-0) | Gerry Weber Stadion, Հալլե, Գերմանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (16-րդ պաշտպանություն), WBA (15-րդ պաշտպանություն), WBO (14-րդ պաշտպանություն), IBF (2-րդ պաշտպանություն) և IBO (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |
2014 թվական նոյեմբերի 29 | Ջենիֆեր Ռեցկե (15-1-1) | Falconer Centeret, Ֆրեդրիկսբերգ, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (15-րդ պաշտպանություն), WBA (14-րդ պաշտպանություն), WBO (13-րդ պաշտպանություն) և IBF (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 և 100-90 (երկու անգամ)։ | |
2014 թվական սեպտեմբերի 13 | Իվանա Խաբազին (13-1-0) | TAP1, Կոպենհագեն, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (14-րդ պաշտպանություն), WBA (13-րդ պաշտպանություն), WBO (12-րդ պաշտպանություն) և IBF (1-րդ պաշտպանություն Хабазин): Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |
2014 թվական հունիսի 7 | Ջեսիկա Բալոգուն (24-3-0) | Sport and Congress Center, Շվերին, Գերմանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (13-րդ պաշտպանություն), WBA (12-րդ պաշտպանություն) և WBO (11-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90, 98-92, 99-91: | |
2014 թվական փետրվարի 1 | Մարիամ Լամար (22-3-0) | Arena Nord, Ֆրեդրիսկշավն, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (12-րդ պաշտպանություն), WBA (11-րդ պաշտպանություն) և WBO (10-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 և 100-89 (երկու անգամ)։ | |
2013 թվական սեպտեմբերի 7 | Օկսանդիա Կաստիլյո (12-0-2) | Arena Nord, Ֆրեդրիսկշավն, Դանիա | TKO9 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (11-րդ պաշտպանություն), WBA (10-րդ պաշտպանություն) և WBO (9-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |
2013 թվական ապրիլի 13 | Միա Սենտ Ջոն (47-12-2) | Arena Nord, Ֆրեդրիսկշավն, Դանիա | TKO3 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (10-րդ պաշտպանություն), WBA (9-րդ պաշտպանություն) և WBO (8-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |
2012 թվական սեպտեմբերի 22 | Աննա Սոֆի Մատիս (26-2-0) | Arena Nord, Ֆրեդրիսկշավն, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (9-րդ պաշտպանություն), WBA (8-րդ պաշտպանություն) և WBO (7-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 (բոլորը)։ | |
2012 թվական հունիսի 2 | Ջեսիկա Բալոգուն (22-1-0) | MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (8-րդ պաշտպանություն), WBA (7-րդ պաշտպանություն) և WBO (6-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-92 և 97-93 (երկու անգամ)։ | |
2011 թվական դեկտեմբերի 3 | Կուլլեի Կուպիհեա (7-1-0) | Հարտվալ Արենա, Հելսինկի, Ֆինլանդիա | TKO10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (7-րդ պաշտպանություն), WBA (6-րդ պաշտպանություն) և WBO (5-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |
2011 թվական մայիսի 7 | Շեվել Հալբեկ (28-6-2) | Koncerthuset, Կոպենհագեն, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (6-րդ պաշտպանություն), WBA (5-րդ պաշտպանություն) և WBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 և 98-92 (երկու անգամ)։ | |
2011 թվական ապրիլի 2 | Ջիլ Էմերի (10-4-0) | MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (5-րդ պաշտպանություն), WBA (4-րդ պաշտպանություն) և WBO (3-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 98-92 (երկու անգամ)։ | |
2010 թվական նոյեմբերի 20 | Եվա Բաժիչ (6-2-0) | MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա | KO3 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (4-րդ պաշտպանություն) և WBO (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |
2010 թվական հոկտեմբերի 30 | Միքաելա Լորեն (6-0-0) | StadtHalle, Ռոստոկ, Գերմանիա | TKO7 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (3-րդ պաշտպանություն), WBA (3-րդ պաշտպանություն) և WBO (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |
2010 թվական մայիսի 15 | Վիկտորիա Կիսներոս (5-8-2) | MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (2-րդ պաշտպանություն), WBA (2-րդ պաշտպանություն) և WBO (ազատ տիտղոս)։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |
2009 թվական սեպտեմբերի 12 | Լյուսիա Մորելի (12-0-0) | MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (2-րդ պաշտպանություն) և WBA (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-92, 97-93, 98-92: | |
2009 թվական մայիսի 30 | Էմի Յուրատովաչ (6-2-0) | Հարտվալ Արենա, Հելսինկի, Ֆինլանդիա | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (1-րդ պաշտպանություն) և WBA (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 (բոլորը)։ | |
2009 թվական մարտի 14 | Վինի Սկովգոր (7-0-0) | Sparkassen-Arena, Քիլ, Գերմանիա | UD10 (10) | Կիսածանր քաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսներ։ Հաշիվ՝ 98-92 և 96-94 (երկու անգամ)։ | |
2008 թվական հոկտեմբերի 25 | Բորիսլավա Գորանովա (4-24-1) | Weser-Ems Halle, Օլդենբուրգ, Գերմանիա | UD8 (8) | Գորանովան նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 7-րդ ռաունդներում։ Հաշիվ՝ 80-71 և 80-70 (երկու անգամ)։ | |
2008 թվական սեպտեմբերի 20 | Կիմբերլի Հարիս (5-11-0) | Seidensticker Halle, Բիլեֆելդ, Գերմանիա | UD8 (8) | Հաշիվ՝ 80-73 և 80-72 (երկու անգամ)։ | |
2008 թվական հունիսի 21 | Նիկոլ Վուդս (4-2-0) | Seminole Hard Rock Hotel and Casino, Հոլիվուդ (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆ | UD6 (6) | Հաշիվ՝ 59-55 և 60-54 (երկու անգամ)։ | |
2008 թվական մայիսի 17 | Ադելիտա Իրիզարի (4-1-0) | Oberfrankenhalle, Բայրոյթ, Գերմանիա | UD6 (6) | Իրիզարին նոկդաունի է ենթարկվել 6-րդ ռաունդում։ Հաշիվ՝ 60-53, 60-54, 59-54: | |
2008 թվական մարտի 29 | Տատյանա Դիկման (1-2-0) | Sparkassen-Arena, Քիլ, Գերմանիա | UD6 (6) | Հաշիվ՝ 60-54 և 60-53 (երկու անգամ)։ | |
2008 թվական հունվարի 26 | Վանդա Պենա Օսունա (4-2-0) | Տեմպոդրոմ, Բեռլին, Գերմանիա | TKO4 (4) | ||
2007 թվական հունիսի 23 | Բորիսլավա Գորանովա (3-18-1) | Stadthalle, Ցվիկաու, Գերմանիա | UD6 (6) | ||
2007 թվական մայիսի 26 | Օլգա Բոյարե (1-4-1) | Brose Arena, Բամբերգ, Գերմանիա | UD4 (4) | Հաշիվ՝ 40-36 (բոլորը)։ | |
2007 թվական փետրվարի 17 | Յանա Լատովա (1-1-0) | Complexe Sportif, Էվերե, Բելգիա | KO2 (4) | ||
2007 թվական հունվարի 20 | Քսենիա Կորպեկ (0-1-0) | St: Jakobshalle, Բազել, Շվեյցարիա | UD4 (4) | Հաշիվ՝ 40-36 (բոլորը)։ | |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Բրեկհուս» հոդվածին։ |
|