Սերգեյ Միքայելյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | դահուկորդ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 27, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գոռնո-Ալտայսկ, Ռուսաստան |
Մարզիչ(ներ)՝ | Ալլա Միքայելյան[1] և Q59601701?[1] |
Սերգեյ Արթուրի Միքայելյան (ապրիլի 27, 1992, Գոռնո-Ալտայսկ, Ռուսաստան), հայ դահուկորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Վանկուվերի (2010) և Սոչիի (2014) օլիմպիական խաղերի մասնակից։
Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1993 թվականին Ռուսաստանի Գոռնո-Ալտայսկ քաղաքում՝ դահուկորդներ Արթուր Միքայելյանի և Ալլա (Կապչիկաևա) Միքայելյանի ընտանիքում։ Մեծացել է Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում, որտեղ 10 տարեկանից զբաղվել է դահուկավազքով։ Անձնական մարզիչն է եղել հայրը։ Ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 2010 թվականին դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն և իրավունք ստացել իր երկիրը ներկայացնելու Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում, որտեղ զբաղեցրել է 70-րդ տեղը 15 կմ ազատ ոճի մրցավազքում[2][3]։
2011 թվականի օգոստոսին Նորվեգիայի Էուրա քաղաքում մասնակցել է աշխարհի առաջնության անվավոր դահուկների երիտասարդական մրցումներին։ 17 կմ ազատ ոճի մրցավազքում Սերգեյը ցուցաբերել է լավագույն արդյունք՝ 35 րոպե, 18 վայրկյան և զբաղեցրել առաջին տեղը, իսկ 10.8 կմ հեռավորության վրա ավարտել է երրորդը և ստացել բրոնզե մրցանակ[4]։
2011 թվականի դեկտեմբերի 21-ին Սերգեյ Միքայելյանը մասնակցել է «Սկանդինավիայի գավաթին»։ Մասնակցել է մինչև 20 տարեկան տարիքային խմբում և 15 կմ տարածքում ազատ ոճում ունենալով 38,11 վայրկյան արդյունք՝ զբաղեցրել 3-րդ տեղը։ Մինչ այդ Միքայելյանը հաղթել է Ֆինլանդիայի Մուոնիո քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում[5]։
2012 թվականի հունվարին Էրզրումում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը նախապատրաստվելիս Սերգեյ Միքայելյանը հաղթել է Չեխիայում անցկացված միջազգային մրցաշարի մասնակցություն, որին մասնակցել է 350 մարզիկ[6]։
2017 թվականին Ալմա-Աթայի Ունիվերսիադայում 10 կմ դասական ոճի մրցավազքում զբաղեցրել է չորրորդ տեղը և դարձել բրոնզե մեդալակիր։ Այս հաջողության շնորհիվ պատմության մեջ մտավ որպես առաջին հայ մարզիկը, ով Ձմեռային ունիվերսիադայում արժանացել է մեդալի[7]։