Սեքսի փիլիսոփայություն, կիրառական փիլիսոփայության ասպեկտ, որը կապված է սեքսի և սիրո ուսումնասիրության հետ։ Այն իր մեջ ներառում է այնպիսի երևույթների էթիկան, ինչպիսիք են մարմնավաճառությունը, բռնաբարությունը, սեռական ոտնձգությունները, սեռական ինքնությունը, համաձայնության տարիքը, համասեռականությունը, ինչպես նաև այնպիսի հասկացությունների հայեցակարգային վերլուծության էթիկան, ինչպիսին է օրինակ «Ի՞նչ է սեքսը»։ Այս փիլիսոփայությունը ներառում է նաև սեռականության և սեռական ինքնության, ինչպես նաև գենդերի գոյաբանական կարգավիճակի վերաբերյալ հարցերը։ Սեքսի առաջատար ժամանակակից փիլիսոփաներն են Ալան Սոբլը և Ջուդիթ Բաթլերը։
Սեքսի ժամանակակից փիլիսոփայությունը երբեմն ոգեշնչվում է Արևմտյան ֆեմինիզմից։ Գենդերային տարբերությունների, սեռական քաղաքականության և սեռական ինքնության բնույթի վերաբերյալ ֆեմինիստների կողմից բարձրացված խնդիրները կարևոր հարցեր են սեքսի փիլիսոփայության մեջ։
Արևմտյան փիլիսոփայության պատմության մեծ մասի ընթացքում սեքսի և սեռականության հարցերը դիտարկվել են միայն էթիկայի ընդհանուր առարկայի շրջանակներում։ Այնուամենայնիվ, շեղումներ են եղել այս օրինաչափությունից, որոնցից ի հայտ է եկել սեռական խնդիրների մասին առանձին խոսելու ավանդույթը։
«Սեքսի և սիրո փիլիսոփայության հասարակությունը» (անգլ.՝ Society for the Philosophy of Sex and Love) մասնագիտական խումբ է, որը մտնում է Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի կազմի մեջ։
Սեռական ակտիվության բարոյական գնահատականները որոշվում են սեռական ցանկության բնույթի մասին դատողություններով։ Այդ առումով փիլիսոփաները բաժանվում են երկու ճամբարի[1]․
Սեռականության բացասական ընկալումը, օրինակ՝ Իմանուիլ Կանտի մոտ, ենթադրում է, որ սեռականությունը խարխլում է արժեքները և մարտահրավեր է նետում այլ մարդկանց հանդեպ մեր բարոյական վերաբերմունքին։ Սեքսը, Կանտի կարծիքով, «սիրելի մարդուն հակման առարկա է դարձնում»[2]։ Այս իմաստով սեքսը հաճախ խորհուրդ է տրվում միայն սերունդը շարունակելու նպատակով։ Երբեմն համարվում է, որ սեռական ամուրիությունը հանգեցնում է ավելի լավ կամ առավել բարոյական կյանքի[3]։ Իսկ Ռասել Վանոյի և Իրվինգ Սինգերի կարծիքով, սեռական ակտիվությունից երկու կողմն էլ հաճույք է ստանում։
Թոմաս Նագելը առաջարկում է, որ մարդկային սեռականության համար բնական են միայն փոխադարձ սեռական գրգռմամբ սեռական փոխհարաբերությունները։ Այլասերված սեռական հանդիպումներ կամ դեպքեր կլինեն դրանք, երբ այդ փոխադարձ գրգռումը բացակայում է, և որոնց ընթացքում մարդը դառնում է է ամբողջովին սեռական փորձի առարկա կամ ամբողջությամբ օբյեկտ[4]։