Քաղաքացիությունը | Նիգերիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Լագոս, Լագոս, Նիգերիա | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սթենլի Ամուզի (անգլ.՝ Stanley Amuzie փետրվարի 28, 1996[1][2], Լագոս, Լագոս, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Ալյումինի» ֆուտբոլային ակումբի պաշտպան։ Խաղացել է Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։
Ամուզին Իտալական «Պարմա» ակումբի սան է։ 2015 թվականին ամռանը «Սամպդորիան» ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն վնասվածքի պատճառով պայմանագրի կնքումը հետաձգվել է կես տարով։ 2016 թվականին տեղափոխությունը կայացել է։ Խաղային պրակտիկա ձեռք բերելու համար Սթենլին անմիջապես վարձակալության է հանձնվել պորտուգալական «Օլյանենսե» ֆուտբոլային ակումբին։ Փետրվարի 17-ին «Վարզիմի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Սեգունդա լիգայում[3]։ Ապրիլի 17-ին «Ֆարենսեի» դեմ խաղում Ամուզին իր առաջին գոլն է խփել «Օլյանենսեի» կազմում[4]։ 2017 թվականին ամռանը Սթենլին վարձավճարով տեղափոխվել է Շվեյցարիայի «Լուգանո» ֆուտբոլային ակումբ։
2016 թվականի մարտի 25-ին Աֆրիկայի ազգերի գավաթ 2017–ին Եգիպտոսի ազգային հավաքականի դեմ խաղում Ամուզին իր նորամուտն է նշել Նիգերիայի ազգային հավաքականում։
2016 թվականին ամռանը Սթենլին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարին նա խաղացել է Ճապոնիայի[5],Շվեդիայի[6],Կոլումբիայի[7], Դանիայի[8], Գերմանիայի[9], Հոնդուրասի ֆուտբոլի օլիմպիական հավաքականնների դեմ խաղերում[10]։
Միջազգային
Նիգերիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքական (Մինչև 23)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Ամուզի» հոդվածին։ |
|