Սիլլա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածք | Vågsøy Municipality? և Kinn Municipality? |
Երկարություն | 1,4 կմ |
Լայնություն | 1 կմ |
ԲԾՄ | 98 մետր |
Շրջանագծի երկարություն | 7 կմ |
Մակերես | 1,1 կմ² |
Ջրլիցի ափին | Նորվեգական ծով |
Սիլլա (նորվ.՝ Silda), կղզի Նորվեգիայի արևմուտքում՝ Վեստլաննում, Սոգն օգ Ֆյուրանեի ֆյուլքեում։
Համարվում է Նորվեգիայի ամենափոքր կղզիներից մեկը։ Կղզին զբաղեցնում է ընդհանուր հաշվով 1,1 կմ² տարածք։ Այն գտնվում է Վոգսյոյ կոմունայից 2,5 կմ դեպի արևմուտք։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Սիլլա կղզում բնակվում է 38 մարդ[1]։ Կղզու բնակիչները նորվեգացիներն են։
Վերջին տարիների ցուցանիշով բնակչությունը գրեթե աճման միտում չունի։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Որպես տրանսպորտային միջոց օգտագործվում են լաստանավեր։
Սիլլաս կղզին հիմնական բնակչություն է ձեռք բերել զարգացած միջնադարում՝ Դանիա-Նորվեգական միացյալ թագավորության կազմում։
Կղզու շրջակայքում 1810 թվականի հուլիսի 23-ին Դանիա-Նորվեգական միացյալ ունիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմերի միջև տեղի է ունեցել խոշոր ծովամարտ։
Ճակատամարտի ընթացքում բրիտանական նավերը հարձակվել են նաև քաղաքացիական շրջագայության համար նախատեսված նավի վրա։ Բրիտանացի զինվորները հարձակվեցին նույնիսկ տեղի ֆերմային տնտեսությունների վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլլա (կղզի)» հոդվածին։ |
|