Սիտջեհուտի | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 16-րդ դար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 16-րդ դար |
Տոհմ | Տասնյոթերորդ արքայատոհմ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Սենախտենրա-Ահմոս |
Մայր | Տետիշերի |
Երեխաներ | Ահմոս (արքայադուստր) |
Սիտջեհուտիը հիերոգլիֆներում | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սիտջեհուտի Թոթի դուստր |
Սիտջեհուտի (անգլ.՝ Sitdjehuti կամ Satdjehuti, «Թոթի դուստր»), եգիպտական տասնյոթերորդ արքայատոհմի վերջին շրջանի արքայադուստր և թագուհի։ Եղել է Սենախտենրա փարավոնի ու թագուհի Տետիշերիի դուստրը, ինչպես նաև իր եղբոր՝ Սեկենենրե Տաայի կինն ու արքայադուստր Ահմոսի մայրը։
Սիտջեհուտին եղել է Սենախտենրա փարավոնի դուստրն ու փարավոն Սեկենենրե Տաայի ու թագուհիներ Ահհոտեպ I-ի ու Ահմոս Ինհապիի քույրը։ Ամուսնացել է իր խորթ եղբայր Սեկենենրե Տաայի հետ և ունեցել մեկ դուստր՝ արքայադուստր Ահմոսին[1]։ Նրա սարկոֆագի վրա գրված է, որ նա Տետիշերի թագուհու դուստրն է։ Հայտնի է նաև Սատիբու անունով[2]։
Սիտջեհուտիի տիտղոսներից էին՝ «Արքայի կին», «Արքայի քույր», «Արքայի դուստր»։ Նա հիշատակվել է իր դստեր՝ Ահմոսի կայսրուհիների հովտում (QV47) հայտնաբերված մումիայի պատանքի վրա։ Ահմոսը համարվել է արքայի դուստր ու թագուհու քույր, որը վկայում է նրա՝ Սեկենենրե Տաայի և Սիտջեհուտիի դուստրը լինելու մասին[3]։
Սիտջեհուտիի մումիան հայտնաբերվել է մոտավորապես 1820 թվականին դագաղով, ոսկյա դիմակով, սրտաձև հմայագրով ու իր զարմուհու՝ թագուհի Ահմոս-Նեֆերտարիի կողմից տրամադրված քաթանով հանդերձ։ Քաթանի վրա գրված էր հետևյալ տեքստը՝
Սատջեհուտիի դագաղի կափարիչը այժմ պահվում է Մյունխենում, իսկ նրա թաղման դիմակը գտնվում է Բրիտանական թանգարանում (EA 29770)։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիտջեհուտի կատեգորիայում։ |