Սյոիտի Իտիկավա (ճապ.՝ 市川 正一, մարտի 20, 1892, Ուբե - մարտի 15, 1945), ճապոնացի կոմունիստ քաղաքական գործիչ, Ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) անդամ (1922)։
1916 թվականին ավարտել է Վասեդայի համալսարանի գրականության ֆակուլտետը։ 1922 թվականին եղել է «Մուսան կայկյու» («Չունևորների դասակարգ») ամսագրի խմբագիրը։ 1928 թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսում (Մոսկվա) ընտրվել է Կոմինտերնի գործկոմի անդամ։ Վերադառնալուց հետո գլխավորել է Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը։
1929 թվականին ձերբակալվել է և դատապարտվել ցմահ բանտարկության։ Տանջամահ է արվել Միյագի բանտում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 441)։ |