Սյուանկուն Սի 懸空寺 | |
---|---|
![]() Կախված տաճար | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բուդդայական տաճար և Taoist temple? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Hunyuan County? |
Հիմնական ամսաթվերը | 491 |
Ժառանգության կարգավիճակ | ՉԺՀ պահպանվող հուշարձաններ |
Ճարտարապետական ոճ | Չինաստանի ճարտարապետություն |
Հիմնադրված | 491 |
![]() | |
![]() | |
![]() |
Սյուանկուն Սի (Կախված տաճար, չինարեն ավանդ. 懸空寺, հեշտ. 悬空寺 , պինին: Xuánkōng Sì, պալլ.: Սյուանկուն Սի), Չինաստանի Շանյոն նահանգում Խենշան սուրբ լեռան մոտ ժայռի վրա կառուցված տաճարային համալիր։ Վանքը գտնվում է Դատուն քաղաքից 65 կմ հարավ-արևելք։ Դատունի մոտակայքում կան Յունգան քարանձավները։
«Սյուանկուն Սի»-ն ունի մեծ պատմական նշանակություն, այնտեղ հաճախում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Վանքը կառուցվել է 491 թվականին Հյուսիսային Վեյ թագավորական հարստության օրոք։ Տաճարային համալիրում միավորված են բուդդայական, դաոսական և կանֆուցիական թեմերը։
Վանքում ուղղաձիգ պատի երկայնքով դասավորված են 40 դահլիճ և տաղավար։ Շինությունները պահվում են ժայռին հենված փայտե գերաններով։ Ժայռը օգտագործվում է, որպես շինությունների ետևի պատ։ Պատի վրա փորագրված են Բուդդայի պատկերներ։
Տաճարում տարբեր նյութերից 80 արձան է կանգնեցված։ Ամենամեծ խորաքանդակի անունն է Թաթխաթի։
Տաճարը 1982 թվականից պահպանվում է, որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային հուշարձան։
«Սյուանկուն Սի»-ն Չինաստանում միակ տաճարն է, որտեղ միավորված են երեք կրոնական-փիլիսոփայական դպրոցներ՝ բուդդայականը, դաոսականը և կանֆուցիականը[1]։