Սյուզաննա Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Սյուզաննա Մելիքյան (Իսպաներեն արտասանություն՝ [sjuˈsana meliˈkjan], օգոստոսի 14, 1986, Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ուկրաինա-մեքսիկական դերասանուհի[1]։
Մելիքյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 14-ին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դոնեցկ քաղաքում, կրկեսի աշխատակիցների ընտանիքում[2]։ Մինչ ընտանիքի հետ Մեքսիկա տեղափոխվելը, իր կյանքի առաջին տարիներն անց է կացրել Մոսկվայում, որտեղ ուսանել է մարմնամարզություն և բալետ։
Մեքսիկայում ապրելու տարիներին Սյուզաննան սովորել է դերասանական գործ և հայտնվել մի քանի շարք հեռուստագովազդներում։ Ֆիլմերում առաջին անգամ հայտնվել է 2005 թվականին՝ նկարահանվելով «Տրանզիտ» ֆիլմում։ Վերջինս նկարահանվել էր MTV Europe-ի կողմից։ 2009 թվականին նկարահանվել է «Ուսանողը» երիտասարդական ֆիլմում[3]։
Նկարահանվել է մեքսիկական մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում, այդ թվում նաև «Կապաոդվկիա» հեռուստասերիալում։ Մարմնավորել է նաև ուսուցիչներից մեկի դերը 2009 թվականին նկարահանված «Վստահիր երազանքիդ» հեռուստասերիալում[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Մելիքյան» հոդվածին։ |
|