Սոմխեթի

«Սոմխեթի»-ի զինանշանն ըստ վրացի աշխարհագրագետ Վախուշտի Բագրատիոնիի։

Սոմխիթի կամ Սոմխեթի (վրաց.՝ სომხითი), միջնադարյան վրացական սկզբնաղբյուրներում հիշատակված երկրանվանում, որը վերաբերվել է Հայաստանին և վերջինիս պատմական տիրույթներին[1], ինչպես նաև ժամանակ առ ժամանակ վրացական ուժերի կողմից ասպատակված Դեբեդից (Ձորագետ) մինչև Խրամ (Ցուրտավագետ) ընկած Մեծ Հայքի պատմական տարածքներին, մասնավորապես՝ Գուգարաց մայրաքաղաք Ցուրտավին (Գաջենք) և Գարդման բերդին։

18-րդ դարից ի վեր վրացական արքունի գրագրությունում և հասարակական շրջանակներում առավել կիրառելի է դառնում «Սոմխեթի» (նախկին «Սոմխիթի»-ի փոխարեն) եզրույթը՝ որպես հայոց պատմական նախահայրենիքի անվանում։

Սոմխիթի(Somcheti)

Հենց այս ամենով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ մինչ օրս վրացիները Հայաստանին անվանում են «Սոմխեթի», իսկ հայերին՝ «սոմեխներ»՝ նկատի ունենալով ներկայիս Հայաստանը[2]։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոմխեթի» կամ «Սոմխիթի» անվանումը ենթադրաբար ծագում է «Սուխմի» (հնարավոր է նաև «Սոխմի») երկրի անունից։ Ասորական և ուրարտական արձանագրություններում հիշատակված այդ երկիրը գտնվում էր Եփրատի ավազանում[3]։

Լոնդոնի համալսարանի կովկասյան հետազոտությունների պրոֆեսոր, Հայաստանի, Վրաստանի և Հին Բուլղարիայի պատմության մասնագետ Դեյվիդ Մարշալ Լենգի խոսքերով

«Սոմխի» անվանումը կապված է Եփրատի վերին ավազանում ապրող ժողովուրդների հետ, որոնց անվանումը միջնադարյան և նոր շրջանի վրացական գրություններում հիշատակվում են որպես Հայաստանի («Սոմխեթի») և հայ ժողովրդի («սոմեխի») բնորոշում։ Ուրարտական թագավորության անկումից և մարաց (Մեդիա-Մարաստան) ներխուժումից հետո սակայն «հայ», «արմեն» և «սոմխի» եզրերը դառնում են առավել հեռու հոմանիշներ։ Հայերը որպես սեփական երկրանվանում ընդունում են «Հայաստան» անվանումը, վրացիները՝ «Սոմխեթի», իսկ իրանցիները վերցնում են հունարենում և լատիներենում լայնորեն կիրառություն ունեցող «Արեմնիա» տարբերակը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Georgia", in Encyclopædia Metropolitana, ed. by Edward Smedley, Hugh James Rose and Henry John Rose (1845), p. 538.
  2. Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 137, 176, 224, 270, 315, 371. Peeters Publishers, 90-429-1318-5.
  3. G. Melikishvili, Nairi-Urartu (Tbilisi, 1954), pp. 418-19, cited in Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation, p. 344, n. 20. Indiana University Press, 0-253-20915-3.
  4. Lang, David Marshall (1970), Armenia: Cradle of Civilization, p. 114. Allen and Unwin.