Սուլթանահմեդ

Սուլթանահմեդ թաղամասի համայնպատկերը

Սուլթանահմեդ (թուրքերեն՝ Sultanahmet), թաղամաս Ստամբուլի պատմական հատվածում, Ֆաթիհ շրջանում։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում։ Սուլթանահմեդ թաղամասը տեղակայված է Ոսկեղջյուրի, Բոսֆորի նեղուցի և Մարմարա ծովի միջև[1]։ Թաղամասը իր անվանումը ստացել է համանուն մզկիթից, որը գտնվում է թաղամասի կենտրոնում։ Թաղամասը գտնվում է պատմական Սարայբուրնու թերակղզու վրա։

Թաղամասը գտնվում է քաղաքի պատմական հատվածում` Կոստանդնուպոլսի երկրորդ բլրի վրա։ 1985 թվականին թաղամասի պատմական հատվածը՝ Սարայբուրնուն, մտցվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Թաղամասում են գտնվում համաշխարհային ճարտարապետության այնպիսի գոհարներ, ինչպիսիք են Սուրբ Սոֆիայի տաճարը, Կապույտ մզկիթը, օսմանյան սուլթանների նստավայր Թոփքափը ամրոցը, Ցիստեռնա բազիլիկան և այլն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Район Султанахмет в Стамбуле: фото, отели, как добраться». turktrip.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  2. «Стамбул. Султанахмет: Голубая мечеть, Святая София, Дворец Топкапы, Цистерна Базилика. Турция». www.biancoloto.com. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]