Սուսաննա Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Հայաստան |
Սուսաննա Հարությունյան Վիքիդարանում | |
Susanna Harutyunyan Վիքիպահեստում |
Սուսաննա Հարությունյան (փետրվարի 15, 1963[1], Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր։
Ավարտել է Երևանի թիվ 159 դպրոցը, ապա՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին՝ «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը տպագրվել է 1974 թվականին «Պիոներ կանչ» թերթում։ Դպրոցական տարիներին հաճախել է«Շավիղ» մանկապատանեկան գրական խմբակը։ Նրա «Լուրեր կյանքից» և «Խոսքը աշնան մասին է» ժողովածուներն արժանացել են գրական մրցանակների։ 2010 թվականին «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակը՝ Համաշխարհային կոնգրեսի, Ռուսահայերի միության, Հայաստանի գրողների միության՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին։ Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, արաբերեն, հունարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ Տպագրվել են «Դռուժբա Նարոդով», «Լիտերատուրնայա Գազետա», «Զվեզդա», «Յուժնիյ Կավկազ» և այլ օտարալեզու հանդեսներում։ «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն, բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում[2]։
2012 թ․ «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ հիմնել է արձակագիրների «Կայրան» ակումբը և համանուն գրական հանդեսը, որի խմբագիրն է։ 2015 թ․ «Կայրան» գրական ակումբը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Անդին» հանդեսը հիմնել և անցկացնում են դպրոցահասակ երեխաների «Հասկեր» գրական ստեղծագործությունների ամենամյա մրցույթը, հրատարակում «Հասկեր» ժողովածուն։