Սուրբ Օհան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ կողմում, Բերդակ գյուղաքաղաքից հյուսիս-արևելք։
Բնակավայրն անվանումը ստացել է Ս. Օհան սրբավայրից։
Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը եղել է հայաբնակ։
XX դարի սկզբին ուներ 120 տուն բնակիչ, որից 45 տունը՝ 360 անձ՝ հայեր։
Գյուղն ուներ հայկական եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին վանքը[2]։
|