Սուրեն Առաքելով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1947 (77 տարեկան) Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան |
Գործունեության ոլորտ | Հանրահաշվական երկրաչափություն |
Ալմա մատեր | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Իգոր Շաֆարևիչ |
Սուրեն Յուրիի Առաքելով (ռուս.՝ Суре́н Ю́рьевич Араке́лов, հոկտեմբերի 16, 1947, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Առաքելովի տեսության հիմնադիրը։
1965 թվականից Առաքելովը հաճախել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժին, որն ավարտել է 1971 թվականին։
1974 թվականին Առաքելովը Մոսկվայի Ստեկլովի ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածու կոչում՝ Իգոր Շաֆարևիչի ղեկավարությամբ։ Մինչև 1979 թվականի Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող։ Ալեքսանդր Սոլժենիցինի ազատազրկման դեմ ցույց անելու համար ձերբակալվել է տեղափոխվել է հոգեբուժարան[1]։ Ինչից հետո դադարել է գիտությամբ զբաղվել։ 2014 թվականի դրությամբ ապրում է Մոսկվայում՝ կնոջ և երեխաների հետ։
Առաքելովի տեսությունը կամ Առաքելովի երկրաչափությունը Դիոֆանտի երկրաչափության մոտեցում է։ Այն կոչվել է Սուրեն Առաքելովի պատվին։ Տեսությունը կառվում է բարձր տարածություններում Դիոֆանտի հավասարումները ուսումնասիրելու համար։ Փոլ Վոյտաը օգտագործել է Առաքելովի տեսությունը Մորդելի ենթադրությունը ապացուցելու համար։ Իսկ Գերդ Ֆալթինգսը այն օգտագործել է Մորդելի ենթադրության Լանգի ընդհանրացումը ապացուցելու համար։
|