Ենթատեսակ | մակարոնով ուտեստ |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա |
Հիմնական | սպագետտի, սխտոր և ձիթայուղ |
Spaghetti aglio, olio e peperoncino Վիքիպահեստում |
Սպագետտի ալիո և օլիո (իտալ.՝ Spaghetti aglio e olio), ավանդական ուտեստ նեապոլական խոհանոցից (ըստ որոշ աղբյուրների Աբրուցո մարզից)[1]), որը պատրաստված է մակարոնեղենով, սխտորով (aglio) և ձիթապտղով (olio)[2]։
Ուտեստի պատրաստման համար սխտորը (օգտագործվում են լրիվ պճեղները՝ ճզմված կամ կտրտված) տապակվում է ձիթապտղով։ Երբեմն ավելացվում են կծու կարմիր պղպեղի փաթիլներ, այդ դեպքում այն անվանում են spaghetti aglio, olio e peperoncino։ Դրանից հետո այդ թավայի մեջ ավելացվում են մի փոքր թերեփած սպագետտիներ, որը հասցվում է մինչև «ալ դենտե» աստիճան։ Որպես կանոն, ուտեստին ավելացվում է մաղադանոս, նաև պանիր (պարմեզան կամ պեկորինո), սակայն սկզբնական բաղադրատոմսում պանիրը նախատեսված չէ (ընդ որում, որոշ խոհարարներ կարծում են, որ նրա օգտագործումը այն դարձնում է լրիվ ուրիշ ուտեստ[3])։ Հաճախ ավելացվում են մանրացված չորահացի կտորներ կամ հացի փշրանքներ։ Հնարավոր տարբերակ է եփման վերջին փուլում ավելացնել կիտրոնի հյութ և կիտրոնի կեղևներ[4]։
Գոյություն ունի կարծիք, որ սպագետտի ալիո և օլիոն Իտալիայի (մասնավորապես Միլանի) 70-80-ական թվականների ծաղկման խորհրդանիշն է[5]։