Սպիտակ աղմուկ անգլ.՝ White Noise | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Դոն Դելիլո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 21, 1985 |
Պարգև(ներ) |
«Սպիտակ աղմուկ» (անգլ.՝ White noise), ամերիկացի գրող Դոն Դելիլոյի ութերորդ վեպը, որը հրատարակվել է Նյու Յորքի «Viking Press» հրատարակչության կողմից 1958 թվականին։ Այս գիրքը շահել է ԱՄՆ-ի Ազգային գրքի մրցանակը (National Book Award for Fiction)[1]:
«Սպիտակ աղմուկ» վեպը հետմոդեռնական գրականության օրինակ է։ Ենթադրվում է, որ այս գիրքը Դելիլոյի համար բեկումնային նշանակություն է ունեցել և ընթերցողների ավելի լայն շրջանակ է ընդգրկել։ Ըստ Թայմ[2] շաբաթաթերթի՝ այս գիրքն ընդգրկվել է 1923 թվականից մինչև 2005 թվականի անգլերեն 100 լավագույն վեպերի ցանկում։ Ի սկզբանե Դելիլոն ցանկացել է գիրքն անվանել «Panasonic», բայց Panasonic-ը դեմ է եղել[3]։
Ռուս հրատարակիչը գիրքն անոտացիայի է ենթարկել որպես «վախի, մահվան և տեխնոլոգիայի մասին կատակերգություն»։ Գիրքը ռուսերեն է թարգմանել Վիկտոր Իլյիչ Կոգանը։ Ըստ թարգմանչի՝ վեպի բարդ տեքստը ավելի մեծ ուշադրություն է պահանջել, իսկ հրատարակիչը թարգմանության համար շատ կարճ ժամանակ է տվել։
|