Սվճող, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերդակ գյուղից հյուսիս-արևելք, Խոզաթի ջուր գետակի աջ ափին։
Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածներ գաղթել են ԱՄՆ, Ֆրանսիա և Արևմտյան Հայաստան։
XX դարի սկզբին ուներ 46 տուն՝ 368 հայ և 32 տուն՝ 160 քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Սվճողն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի։
Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[2]։
|