Ստավիսկի (ֆր.՝ Stavisky), ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ռենեի ֆիլմը՝ Ժան Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ։
Ֆիլմը հիմնված է 20-րդ դարի առաջին կեսին տեղ գտած մի շարք իրական իրադարձությունների վրա։ Այն իրենից ներկայացնում է հայտնի խաբեբա Սերժ Ալեքսանդր Ստավիսկիի կյանքի պատմությունը, ում դիմակազերծումը 1934 թվականին Ֆրանսիայում հանգեցրեց պետական հեղաշրջման փորձի։ Ալեքսանդր Ստավիսկին ծնվել և մեծացել է Ռուսական կայսրությունում՝ Կիևի մոտակայքում բնակվող հրեա ատամնաբույժի ընտանիքում։ Գաղթելով Ֆրանսիա, նա թաքցնում է իր հրեական ծագումը՝ հակահրեական տրամադրությունների աճի պատճառով և իրեն ամբողջությամբ նվիրում է ֆինանսական կայսրության կառուցման գործին։ Նա Ֆրանսիան ողողելով հունգարական կեղծ պարտատոմսերով՝ վարում է շռայլ կյանք։ Ստրավիսկին աշխատում է ինչքան հնարավոր է մեծացնել իր ազդեցությունը հասարակական կյանքի վրա և դրա համար չի խորշում կաշառքներ տալուց, ազդեցիկ մարդկանց հետ բարեկամանալուց։ Ցանկանալով ծածկել իր հանցագործ անցյալը՝ նա ստիպված է լինում անգամ դառնալ ոստիկանության իրազեկիչ։ Հասարակության մեջ ամրապնդելով իր կշիռը՝ Ստավիսկին սկսում է ֆինանսավորել ձախակողմյան հայացքներ դավանող կուսակցություններին, ինչպես նաև Լև Տրոցկուն, ով 1933 թվականին քաղաքական ապաստարան էր գտել Ֆրանսիայում։ Սակայն Ստավիսկիի գործունեությունից դժգոհ աջակողմյան կուսակցությունները ջանում են չեզոքացնել նրան՝ հետաքննելով նրա անցյալը և կատարած խարդախությունները։ 1934 թվականի սկզբներին Ստավիսկիի խարդախությունների վերաբերյալ տեղեկությունները վերջապես հրապարակվում են և հանգեցնում մի շարք բարձր պաշտոնյաների հրաժարականներին, իսկ Ստավիսկին, ով երկար ժամանակ տառապում էր շիզոֆրենիայով, ինքնասպանություն է գործում։
Դերակատար | Հերոս |
---|---|
Ժան Պոլ Բելմոնդո | Ալեքսանդր Ստավիսկի |
Ֆրանսուա Պերյե | Ալբերտ Բորելլի |
Աննի Դյուպրե | Արլետտ |
Մայքլ Լոնսդեյլ | բժիշկ Մեզի |
Ռոբերտո Բիզակկո | Ժուան Մոնտալվո դը Մոնտալբան |
Կլոդ Ռիշ | տեսուչ Բոննի |
Շառլ Բուայե | բարոն Ժան Ռաուլ |
Ժերար Դեպարդիե | գյուտարար |
Նիլս Արեստրուպ | Ռուդոլֆ Կլեմենտ՝ Տրոցկիի քարտուղարը |
Իվ Պինո | Լև Տրոցկի |
Դոմինիկ Ռոլլին | Լև Սեդով |
Քեթրին Սելլերս | Նատալյա Սեդովա |
Ֆրանսուա Լետերյե | Անդրե Մալրո |
New York Film Critics Circle Awards
|