Ստելլա Յանգ Stella Young | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1982 |
Ծննդավայր | Սթեյվոլ, Ավստրալիա |
Մահացել է | դեկտեմբերի 6, 2014 |
Մահվան վայր | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Դիքինի համալսարան Մելբուռնի համալսարան[1][2] |
Գիտական աստիճան | Բակալավր և Diploma in Education? |
Մասնագիտություն | կատակերգու, լրագրող և իրավապաշտպան |
Կայք | stellayoung.com |
Stella Young Վիքիպահեստում |
Ստելլա Յանգ (անգլ.՝ Stella Young, փետրվարի 24, 1982, Սթեյվոլ, Վիկտորիա[3][4] - դեկտեմբերի 6, 2014, Մելբուռն), ավստալիացի լրագրող, կատակերգու և իրավապաշտպան[5][6]։ Զբաղվում էր հաշմանդամություն ունեցող անձանց՝ հատկապես կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Նա հաշմանդամություն ուներ և տեղաշարժվում էր սայլակի օգնությամբ[7]։
Ավարտել էր Դիքինի համալսարանի լրագրության և հանրային կապերի ֆակուլտետը։
Յանգն աշխատել է Ավստրալիական հեռարձակողների ընկերության օնլայն պարբերականում՝ Ramp Up-ում[8]։ Մինչ այդ նա աշխատել էր Մելբուռնի թանգարանի հանրային ծրագրերում, ուր նա երեխաներին ներկայացնում էր փայտոջիլների, դինոզավրերի և այլ տարօրինակ-զարմանալի կենդանիների մասին։
Ստելլան ելույթներ է ունեցել «Առանց սահմանների» և այլ հեռուստատեսային հաղորդումների ընթացքում[9]։ Որպես մենակատար 2014 թվականին հանդես է եկել Մելբուռնի կատակերգության փառատոնում։ Նրա «Tales from the Crip» շոուն, հաղթեց որպես փառատոնի «լավագույն բացահայտում» անվանակարգում[9]։
2014 թվականի ապրիլին Յանգը ներկայացավ TEDx Սիդնեյի համաժողովին «Ես ոգեշնչման աղբյուր չեն, շատ շնորհակալ եմ» կոչվող ելույթով[1]։ Ելույթում նա փորձել էր կոտրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին առկա հասարակական կարծրատիպերը՝ անվանելով դրանք «inspiritual porn»։
Ստելլան Վիկտորիայի համայնքների նախարարական խորհրդակցական խորհրդի, Վիկտորիայի հաշմանդամության խորհրդակցական խորհրդի, Հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպանության և Վիկտորիայի հաշմանդամություն ունեցող կանանց խորհրդի անդամ էր[10]։
Նա մշտապես պայքարում էր հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների համար, ովքեր ենթարկվել էին ընտանեկան և այլ բռնությունների։ Ստելլան երազում էր ապրել մի հասարակությունում, ուր հաշմանդամություն ունեցող կանայք կկարողանային կրթություն ստանալ, աշխատել և դրա համար չհերոսացվել։
Ստելլա Յանգը անսպասելիորեն մահացել է 32 տարեկանում 2014 թվականի դեկտեմբերի 6-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելլա Յանգ» հոդվածին։ |
|