Ստեփան | |
---|---|
Ծնվել է | 1111 |
Մահացել է | փետրվարի 7, 1165 կամ 1165 |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Լևոն Ա, մայր՝ Béatrice|Cecile de Réthel?[1] |
Երեխաներ | Լևոն Բ և Ռուբեն Գ |
Ստեփան Ռուբինյան (ոչ վաղ քան 1110 - փետրվարի 7, 1165 կամ 1165), հայ իշխան Ռուբինյան իշխանատոհմից։
Լևոն 1-ինի որդին, Կիլիկիայի հայկական իշխանության վեցերորդ և ութերորդ կառավարիչներ Թորոս 2-րդի և Մլեհի հարազատ եղբայրը։
Ստեփանը ծնվել է 1111 թվականին[2]։ Հանդիսացել է բյուզանդացիների կողմից գերեվարված և գերության մեջ մահացած Լևոն 1-ի որդին, Կիլիկիայի հայկական թագավորության վեցերորդ և ութերորդ կառավարիչներ Թորոս 2-րդի և Մլեհի հարազատ եղբայրը։ Հոր և երկու եղբայրների գերեվարությունից հետո գտնվել է Եդեսիայի կոմսությունում՝ Բեատրիս Ռուբինյանի մոտ, որը Լևոն 1-ի քույրն ու կոմս Ժոսլեն 2-րդի մայրն էր (Եդեսիայի կոմս)[3]։ Ստեփանը չի ենթարկվել բյուզանդացիներին և սպանվել է 1165 թվականին՝ Անդրոնիկ Էվֆորբենոսի կողմից, որը Մանուիլ I Կոմնենոսի զարմիկն է։ Հայ կառավարիչներ Թորոս-րդն ու Մլեհը բյուզանդացիներին չներեցին իրենց եղբոր մահվան համար։ Ձգտելով անկախության՝ նրանք չեն ցանկացել բյուզանդացիների հետ ընդհանուր որևէ բան ունենալ[4][5]։