Սքայլայն (ֆիլմ)

Սքայլայն
անգլ.՝ Skyline
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, ռազմական ֆիլմ, թրիլեր, կինոֆանտաստիկա և ապոկալիպտիկ ֆիլմ
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
Թվական2010 և դեկտեմբերի 23, 2010[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորGreg Strause? և Colin Strause?
ՊրոդյուսերԲրեթ Ռաթներ, Liam O'Donnell?, Greg Strause? և Colin Strause?
Սցենարի հեղինակLiam O'Donnell?
ԴերակատարներԷրիկ Բալֆուր, Բրիտանի Դենիել, Դավիդ Զայես, Scottie Thompson?, Neil Hopkins?, Դոնալդ Ֆեյսոն և Քրիսթալ Ռիդ
ԵրաժշտությունՄեթյու Մարգեսոն
ՄոնտաժNicholas Wayman-Harris?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես և Կալիֆոռնիա
ԿինոընկերությունRogue, Relativity Media և Hydraulx
Տևողություն100 րոպե
Բյուջե10 000 000 $
Շահույթ68 300 000 $
ՀաջորդBeyond Skyline?
Պաշտոնական կայքէջ
 Skyline (2010 film) Վիքիպահեստում

«Սքայլայն» (անգլ.՝ Skyline, բառացի՝ «հորիզոնի, տեսադաշտի, երկնաքերի գիծ»), Շտրաուս եղբայրների ֆանտաստիկ ֆիլմ Լոս Անջելեսում այլմոլորակայինների ներխուժման մասին։ Ֆիլմը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 11֊ին[2][3]։ Ֆիլմը ստացել է PG-13 ռեյթինգ։

Ուշ գիշերին խնջույքից հետո ընկերների խումբն արթնանում է պատուհան ներթափանցած վառ լույսից։ Նրանցից մեկը՝ Ռեյը, նայում է պատուհանից, որպեսզի պարզի, թե ինչ է այնտեղ կատարվում։ Մնացածը վախեցած ու շտապելով փակում են պատուհանի շերտավարագույրները։ Այն մասին, թե ինչ եղավ, կարելի է միայն գուշակել, քանի որ ո՛չ հեռախոսները, ո՛չ հեռուստացույցը չէին աշխատում։ Ջերոդը և Տերրին որոշում են բարձրանալ տանիք և ստուգել։ Նրանք թողնում են երեք աղջիկներին՝ Կենդիսին, Իլեյնին և Դենիզին, տանը, իսկ ճանապարհին հանդիպում են ծեր հարևանին՝ Ուոլթին։ Բարձրանալով վերև՝ նրանք տեսնում են, թե ինչպես է փողոցի մարդկանց քաշում լույսի սյունը և նրանք բարձրանում են վերևում ինչ֊որ տեղ, ապա քաղաքի վերևում հայտնվում են հսկա տիեզերանավեր, որոնք սկսում են հարյուրներով շուրջբոլորը ներս քաշել մարդկանց։ Տեսածից հետո ընկերները որոշում են մեկնել երկու մեքենաներով դեպի Տերրիի զբոսանավը։ Տերրին ցանկանում է Ուոլթից վերցնել մեքենան, բայց ծերունուն սպանում են այլմոլորակայինները։ Չնայած դրան, նրանք միևնույն է ճանապարհ են ընկնում։ Սակայն հենց առաջին մեքենան դուրս է գալիս փողոց, դրա վրա հարձակվում է հսկա հրեշը՝ ակնթարթորեն սպանելով Դենիզին, իսկ հետո փրկվել փորձող Տերրիին։ Մնացածը վերադառնում են ավտոտնակ, որտեղ նրանց վրա հարձակվում է ևս մեկ հրեշ՝ ճանապարհին սպանելով մեկ այլ փրկվածի՝ Կոլինին։ Ընկերներին և Կոլինի կնոջը ՝ Ջենին, փրկում է կոնսիերժ Օլիվերը, ով ջիպով մխրճվում է այլմոլորակայինի մեջ։ Դրանից հետո բոլորը փակվում են Տերրիի բնակարանում (բայց ճանապարհին հրեշներից մեկը սպանում է Ջենին)։

Հաջորդ օրը նրանք տեսնում են, թե ինչպես են ԱՄՆ֊ի զինված ուժերը գրոհում այլմոլորակայինների վրա։ Սակայն անօդաչուները և ռմբակոծիչները անզոր են գտնվում այլմոլորակայինների դեմ։ Ու չնայած այլմոլորակային նավերից մեկը հաջողվում է խփել ատոմային մարտագլխիկով, այն ինքն իրեն վերականգնվում է, իսկ գազազած հրեշները ավելի ուժեղ են հարձակվում մարդկանց վրա։ Նրանք գլուխ են հանում սպեցնազի ջոկատի հետ, իսկ բնակարանից հանում են Կենդիսին։ Ջերոդը և Իլեյնը վազում են տանիք, որտեղ տեսնում են զինվորական ուղղաթիռ և օգնություն են կանչում, սակայն հսկա այլմոլորակայիններից մեկը ջարդում է այն։ Նույն ժամանակ Օլիվերը, բացելով գազը, պայթեցնում է բնակարանը դրա մեջ ներխուժած այլմոլորակայինների հետ միասին։ Երիտասարդները փախչում են տանիք և հայտնվում զինվորների ու այլմոլորակայինների դիմակայության կենտրոնում։ Այլմոլորակայիններից մեկը հարձակվում է ողջ մնացածների վրա։ Ջերոդը գրեթե պարտվում է մարտում, բայց վերջին պահին Իլեյնը ուշաթափեցնում է այլմոլորակայինին։ Որոշ ժամանակ անց այլմոլորակայինը ուշքի է գալիս և գրոհում Իլեյնի վրա։ Հանկարծակիորեն Ջերոդի դեմքի կաշին սևանում է, և նա կատաղի նոպայի մեջ նետվում է այլմոլորակայինի վրա, ջարդում է նրա երախը և սկսում նրա գլխից հանել օրգանները։ Այլմոլորակայինը մեռնում է։ Լինելով վիրավոր հրեշների հետ մարտից՝ նրանք ընկնում են լույսի ճառագայթի տակ, և նրանց քաշում է հսկայական նավը։ Այնտեղ նրանք հայտնաբերում են, որ այլմոլորակայինները մարդկանց գլխից հանում են ուղեղները։ Որոշ ուղեղներ նրանք ուտում են, իսկ մյուսները տեղադրում են մարդակերպ կրողների մեջ, որը մասամբ տեղի է ունենում Ջերոդի հետ։ Այլմոլորակայինները հայտնաբերում են, որ Իլեյնը հղի է և նրան ուղարկում են մեկ այլ մեկուսախուց էմբրիոնի դուրս բերման համար։ Միաժամանակ Ջերոդի դուրս հանված ուղեղը անհայտ պատճառներով ձեռք է բերում կարմիր գունավորում կապույտի փոխարեն, որը մնացածի մոտ էր։ Երբ նրան տեղադրում են այլմոլորակային կրիչի մեջ, հայտնաբերվում է, որ Ջերոդի գիտակցությունը լիովին կարող է կառավարել իրեն, և այդ պատճառով նա մտնում է մարտի, որպեսզի մահից փրկի Իլեյնին և նրա ապագա երեխային։ Պատմության վերջը մնում է բաց, ավարտական տիտրերը ուղեկցվում են ստոպկադրերի հետ, որոնց վրա Ջերոդի ուղեղով այլմոլորակայինը ոչնչացնում է մյուս այլմոլորակայիններին և ձեռքերի վրա տանում Իլեյնին։

Ստեղծում և թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն իրենից ներկայացնում է փոքր բյուջեով վարիացիա այնպիսի բլոկբաստերների թեմայով, ինչպիսիք են «Անկախության օրը» և «Աշխարհների մարտ»։ Նկարահանումները տեղի են ունեցել կալիֆորնիական բնակելի կոմպլեքսում, որտեղ ապրում է Գրեգ Շտրաուսը, և ստեղծողների համար արժեցել են կես միլիոն դոլար[4]։ Համակարգչային էֆեկտները և գովազդը ֆիլմի բյուջեն հասցրել են մինչև $10 մլն․։ Այդպիսով ամերիկյան «Սքայլայնը» արժեցել է ավելի քան երեք անգամ պակաս ստեղծողների համար, քան ռուսական «Մարդաբնակ կղզին»։ Ամերիկացի քննադատները ֆիլմը քննադատել են ամբողջությամբ, սակայն դրանք ոչ թե հատուկ էֆեկտների որակին էին ուղղված, այլ երկխոսություններին[5]։ Թեև ֆիլմը ամերիկյան վարձույթում չկարողացավ բարձրանալ 4-րդ հորիզոնականից, այն իր բյուջեի ծախսը հանել է առաջին իսկ շաբաթում պրեմիերայից հետո[6]։ 2012 թվականին պետք է սկսվեին «Սքայլայն 2»֊ի նկարահանումները, սակայն սյուժեի փոփոխության պատճառով նկարահանումները տեղափոխվել են 2014 թվականի վերջ։ Սիկվելի թողարկումը նշանակված է 2015 թվականի դեկտեմբերի 9֊ին։

Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Մեթյու Մարդջենսոնը։ Ինչպես նաև ֆիլմում հնչել են հետևյալ կոմպոզիցիաները՝

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է ռեյթինգների տապալող արդյունքներ[5] Ինչպես նաև այն քննադատվել է ոչ օրիգինալ սյուժեի, վատ մշակված սցենարի և վատ դերասանական խաղի համար[7]։ Այնուամենայնիվ ֆիլմը ունեցավ երկրպագուներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքայլայն (ֆիլմ)» հոդվածին։