Սևծովյան ջազ փառատոն (վրաց.՝ შავი ზღვის ჯაზ-ფესტივალი), միջազգային ջազ փառատոն, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Վրաստանի Բաթում քաղաքում։ Սովորաբար ջազ փառատոնը տեղի է ունենում հուլիս ամսին։ Բացի Բաթում քաղաքից, փառատոնը կազմակերպվում է նաև Վրաստանի մերձափնյա այլ քաղաքներում և գյուղերում։ Վրաստանի ամենահայտնի երկրորդ ջազ փառատոնը Թբիլիսիի ջազ փառատոնն է։
Փառատոնը հիմնադրվել է 2007 թվականին։ Տարիների ընթացքում փառատոնի երգացանկում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Մասնավորապես, ջազ երաժշտությունից բացի փառատոնի երգացանկում ավելացվել են նաև ռոք, R&B, սոուլ, դիսկո, ֆանկ և հիփ-հոփ ժանրի երաժշտությունները։ Փառատոնին մասնակցում են ինչպես վրացի, այնպես էլ արտասահմանյան կատարողներ։ Փառատոնին հանդես եկած հայտնի երգիչներից են Ջորջ Քլինթոնը, Snoop Dogg-ը, Լիզա Սթենսֆիլդ, The Prodigy-ին և Ռոբերտ Պլանտը[1][2][3][4]։ 2016 թվականի հուլիսի 15-24-ը տեղի ունեցած Սևծովյան 10-րդ ջազ փառատոնը եղել է փառատոնի պատմության ամենամեծ միջոցառումը[5]։