Վալերիա Ֆեդելի

Վալերիա Ֆեդելի
իտալ.՝ Valeria Fedeli
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1949(1949-07-29) (75 տարեկան)
ԾննդավայրՏրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններItalian Minister of Education, Universities and Research?, Իտալիայի սենատոր, President of the Italian Senate? և Իտալիայի սենատոր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Կայքvaleriafedeli.it
 Valeria Fedeli Վիքիպահեստում

Վալերիա Ֆեդելի (իտալ.՝ Valeria Fedeli, հուլիսի 29, 1949(1949-07-29), Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալական արհմիության ակտիվիստ և քաղաքական գործիչ, Իտալիայի կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար (2016-2018)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Թուրինի Սոցիալական օգնականների դպրոցը (Scuola di Assistenti Sociali , UNSAS), սակայն միջնակարգ հատուկ կրթության նրա վկայականը օրինականորեն ճանաչվել է միայն 1987 թվականին, իսկ այս դպրոցում բարձրագույն կրթության դասընթացը ներդրվել է միայն 1990-ականների վերջին։ Մինչև 1997 թվականին ուժի մեջ մտած Լուիջի Բեռլինգուերի իրականացրած կրթական բարեփոխումը բարձրագույն կրթության եռամյա դասընթացներ ընդհանրապես գոյություն չունեին։

Արհմիության կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների վերջերին սկսել է աշխատել Միլանի Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիայի կառույցներում, 80-ականների սկզբին տեղափոխվել է Հռոմ և աշխատել է պետական ծառայողների արհմիության քարտուղարությունում և տեքստիլագործների արհմիությունում։ 2000 թվականից մինչև 2010 թվականը տեքստիլագործների արհմիության գլխավոր քարտուղարն էր՝ համագործակցելով Տնտեսական զարգացման նախարար Բերսանիի հետ՝ իտալական արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունների սահմանման գործում։ 2012 թվականին լքել է Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիան՝ դառնալով Սպառողների պաշտպանության ֆեդերացիայի (Federconsumatori) ազգային քարտուղարի տեղակալ, անդամագրվել Է Դեմոկրատական կուսակցությանն անմիջապես դրա ձևավորումից հետո[1]։

2006 թվականին «The Wall Street Journal» գործարար պարբերականը նրան անվանել է «Կին, որը փոխում է արհմիությունների ավանդական մտածողությունը հեռավորարևելյան տնտեսությունների դեմ մրցակցային պայքարի դարաշրջանում»։ Մտել է «Se non ora quando» ֆեմինիստական կազմակերպության հիմնադիրների մեջ։ Եղել է «Se non ora quando?» (Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ) ֆեմինիստական կազմակերպության հիմնադիրներից մեկը[2]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարին նա ընտրվել է Իտալիայի Սենատ, նույն թվականի մարտի 21-ին դարձել է Սենատի նախագահի առաջին տեղակալ։ 2015 թվականի հունվարին նախագահ Ջորջինո Նապոլիտանոյի հրաժարականից հետո, Սենատի նախագահ Պիետրո Գրասոն ըստ Իտալիայի սահմանադրության 86-րդ հոդվածի` դարձել է Իտալիայի ժամանակավոր նախագահ, իսկ Ֆեդելին, իր հերթին, դարձել է Սենատի նախագահ և այդ պաշտոնում է եղել նաև նոր նախագահի` Սերջիո Մատարելլայի, պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ[3]։

2016 թվականի դեկտեմբերի 12-ը ստանձնել է Պաոլո Գենտիլոնիի կառավարության Կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Ստեֆանիա Ջաննիննին[4]։

2016 թվականի դեկտեմբերի 14-ին, արդեն ստանձնած լինելով համալսարանների նախարարի պաշտոնը, նա հեռացրել է բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը իր ինքնակենսագրությունից[5]։

Ինչպես տեղեկացնում է Dagospia կայքը, Ջենտիլոնին որպես Ջաննիննիի իրավահաջորդ դիտարկել է Մարկո Ռոսսի-Դորիայի թեկնածությունը, որը մի քանի գրքերի հեղինակ է և այս նախարարությունում աշխատելու փորձ ուներ, սակայն փոխել է որոշումը Մատեո Ռենցիի և Մարիա Էլեն Բոսկիի ճնշման տակ, որոնք տրամադրված են այդ թեկնածուի դեմ, քանի որ Ռոսսի-Դորիան քաղաքականապես կապված է Էնրիկո Լետտայի և Ինյացիո Մարինոյի հետ[6]։

2018 թվականի մարտի 4-ին նա Պիզայի մեկ մանդատով ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 32%-ը, բայց դա բավարար չէր հաղթանակի համար[7] (Սենատ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության ցուցակով՝ Կամպանիայի առաջին ընտրատարածքից` ձայների քանակով առաջ անցնելով տարածաշրջանային կուսակցական կազմակերպության առաջնորդ Ստեֆանո Գրացիանոյից[8]):

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերիա Ֆեդելին ամուսնացած է Աքիիլ Պասոնիի հետ (Դեմոկրատական սենատոր 2008 թվականից 2013 թվականներին[9]):

2016 թվականի վերջին նա պարզել է, որ նա Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն է՝ հայտարարագրելով 180.921 եվրո եկամուտ[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Perché si parla della laurea di Valeria Fedeli» (իտալերեն). il Post. 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Giorgio Dell’Arti (2015 թ․ հունվարի 29). «Valeria Fedeli». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Nicoletta Cottone (2015 թ․ հունվարի 17). «Per la prima volta due donne ai vertici di Camera e Senato: Valeria Fedeli presidente "temporanea" a Palazzo Madama» (իտալերեն). il Sole 24 Ore. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Gentiloni ha accettato l'incarico, nasce il suo governo . Alfano agli Esteri, Minniti all'Interno, Boschi sottosegretario» (իտալերեն). la Stampa. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. Ferruccio Sansa (2016 թ․ դեկտեմբերի 15). «Valeria Fedeli non è (più) laureata, ma resta ministro» (իտալերեն). il Fatto Quotidiano. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «FEDELI ALLA LINEA: DIMISSIONI MAI - LA MINISTRA: POSSO FARE QUESTO LAVORO ANCHE SENZA LAUREA. CHE NON È MAI STATO IL PUNTO: IL PROBLEMA È L'AVER MENTITO SU DUE DIVERSI CV. E NON AVERE MANCO FATTO LA MATURITÀ - VOLETE SAPERE IL COLMO? LA NOMINA DELLA FEDELI L'HA IMPOSTA LA BOSCHI! GENTILONI AVEVA SCELTO ROSSI DORIA, DUE VOLTE SOTTOSEGRETARIO AL MINISTERO DELL'ISTRUZIONE...» (իտալերեն). Dagospia. 2016 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Miriam Massone (2018 թ․ մարտի 5). «Vincitori e vinti tra i big negli uninominali: D'Alema ultimo in Puglia, passa la Boschi» (իտալերեն). la Stampa. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  8. Miriam Massone (2018 թ․ մարտի 6). «Elezioni, Fedeli in Senato, scatta il seggio in Campania» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. «Il sindacato è stato la sua scuola» (իտալերեն). Lettera Donna. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  10. «Redditi ministri e politici: Fedeli la più ricca, Martina in coda. Grillo crolla, giù Renzi» (իտալերեն). la Stampa. 2017 թ․ մարտի 3. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիա Ֆեդելի» հոդվածին։