Վալ դը Գրաս եկեղեցի

Վալ դը Գրաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 5-րդ շրջան[3]
Հասցե1, place Alphonse Laveran, 75005 Paris
Դավանանքկաթոլիկություն
ԹեմDiocese of the French Armed Forces?
Հիմնական ամսաթվերը1667
Կազմված էQ127416476?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[3] և դասակարգված պատմական հուշարձան[3]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետՖրանսուա Մանսար[1], Jacques Lemercier?[1], Pierre Le Muet?[1] և Gabriel Le Duc?[1][2]
ՀիմնադիրԱննա Ավստրիացի
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1667
Քարտեզ
Քարտեզ
 Église du Val-de-Grâce (Paris) Վիքիպահեստում
parisinfo.com/musee-monument-paris/71309/Abbaye-royale-du-Val-de-Grace-et-musee-du-Service-de-sante-des-armees(ֆր.)

Նոտր Դամ դյու Վալ դը Գրաս (ֆր.՝ Église Notre-Dame du Val-de-Grâce, ավելի հաճախ կոչվում է Վալ դը Գրաս), կաթոլիկ եկեղեցի Փարիզի V շրջանում՝ պանթեոնից ոչ հեռու, բարոկկո ճարտարապետության վառ օրինակ է։

Եկեղեցին եղել է Վալ դը Գրաս նախկին աբբայության մաս, որը կառուցվել է 17-րդ դարում՝ Աննա Ավստրիացու կարգադրությամբ։  Շինարարությունը տևել է 1624 թվականից մինչև 1669 թվականը[4]։ Ներկայումս վանական համալիրում տեղակայված են Վալ դե Գրաս հոսպիտալը, ռազմաբժշկական դպրոց և Բանակի բժշկական ծառայության թանգարանը։

Եկեղեցու շինարարությունն սկսվել է Ֆրանսուա Մանսարի կողմից և ավարտվել ճարտարապետներ Ժակ Լեմերսիեի, Պիեռ Լե Մյուեի և Գաբրիել Լե Դյուկի կողմից[5]։ Շենքի կոմպոզիցիայի հիմքում ընկած է գմբեթավոր բազիլիկի ավանդական սխեման։ Ճակատը ձևավորած է երկու մակարդակներով՝ առաջինը կորնթոսյան ոճով քառասյուն նախասրահն է, որի վրա տեղակայված է եռանկյունաձև ճակտոնը, երկրորդը նույնպես զարդարված է սյուներով և ավարտվում է եռանկյունաձև ճակտոնով[5]։ Մակարդակների միջև կապող տարրի դերը կատարում են խոյօղերը։

Եկեղեցու գլխավոր խորանի վրա կառուցված է ամպհովանի մարմարե վեց ոլորված սյուներով[5]։ Խորանի արձաններն ու հարթաքանդակները ստեղծվել են Անգիեի եղբայրների (Միշել և Ֆրանսուա) կողմից։ Գմբեթը զարդարում են Պիեռ Մանյարի կատարած որմնանկարները։ Որմնանկարները պատկերում են Սուրբ Երրորդությունը և եկեղեցու հաղթահանդեսը։ Ընդհանուր առմամբ դրանցում ներկայացված են Հին և Նոր Կտակարանների շուրջ 200 կերպարներ[4]։ Եկեղեցում կան նաև Ֆիլիպ դե Շամպանի վեց նկարներ[4]։

Տաճարը պատկանում է Ֆրանսիայի ռազմական օրդինարիատին և գործում է (պատարագներն անցկացվում են կիրակի օրերին)։ Հոկտեմբերից մինչև հունիս այնտեղ նաև անցկացվում են անվճար երգեհոնային համերգներ[6]։

Ծանթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ayers A. The Architecture of Paris: An Architectural Guide — 1 — Stuttgart, London: Edition Axel Menges, 2004. — P. 113. — ISBN 3-930698-96-X
  2. 2,0 2,1 Carpier-Bienfait R. M. Le Duc, Gabriel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T049995
  3. 3,0 3,1 3,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  4. 4,0 4,1 4,2 «L'église du Val-de-Grâce». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 Observatoire du Patrimoine religieux
  6. École du Val-de-Grâce

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալ դը Գրաս եկեղեցի» հոդվածին։