Գյուղ | |||
---|---|---|---|
Վահրավար | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
Մակերես | 8.02 կմ² | ||
ԲԾՄ | 1300 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 48[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | վահրավարցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286)[3] | ||
|
Վահրավար, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Վահրավար է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել նաև Վագրիվար անունով։
Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 70 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 1260-1320 մ։
Վահրավարը Հայաստանի հին բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող միջնադարյան գյուղատեղիները (Կարմիր վանք, Ծավի դիք), եկեղեցիները, խաչքարերով գերեզմանոցները։ Հատկապես նշանավոր է Կարմրավանքի եկեղեցին (17-րդ դար), որը թաղածածկ ուղղանկյան դահլիճ է՝ թեք ծածկով։ Բեմի հատակի տակ թաքստոց է, որի օդափոխության անցքը դուրս է գալիս խորանի պատին կից և աննկատ է։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վահրավարի մշտական բնակչությունը կազմել է 48, առկա բնակչությունը՝ 66 մարդ[2]։ 19-րդ դարում գյուղը բնակեցված է եղել հայերով, 1920-ական թվականներից ապրել են նաև ադրբեջանցիներ[4][5], որոնք հեռացել են 1988-1989 թվականներին։ Ստորև ներկայացված է Լիճք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 18 | 112 | 194 | 410 | 257 | 187 | 174 | 89 | 37 | 57[6] | 48[2] |
|