Վան Ճըլի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բասկետբոլիստ |
Երկիր՝ | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 20, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ֆուչժոու, Չինաստան |
Ակումբ՝ | Ֆուցզյան Սթարջընս |
Հասակ՝ | 215 սանտիմետր |
Քաշ՝ | 106 կիլոգրամ |
Վան Ճըլի (չինարեն՝ 王哲林, փինյին՝ Wángzhélín, հունվարի 20, 1994, Ֆուչժոու, Չինաստան), չինացի բասկետբոլիստ, որը խաղում է Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի լիգայի «Շանհայի շնաձուկ» թիմում։ «Մեմֆիս Գրիզլիս» բասկետբոլի ակումբը նրան ընտրել է 2016 թվականի բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթում և Ճոու Ցիի հետ նա դարձել է չինացի 8-րդ բասկետբոլիստը, որն ընտրվել է բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթում։
Վան Ճըլիի ծնողները Ֆուծիենի տղամարդկանց և կանանց բասկետբոլի նախկին թիմերի անդամներ էին։ Ահա թե ինչու նա օժտված է բասկտեբոլի յուրահատուկ տաղանդով։ Վան Ճըլին սովորել է Ծինանի 3-րդ հիմնական դպրոցում։ Հինգերորդ դասարանում ուներ 1,70 մետր հասակ։ Նա 14 տարեկանում արդեն 2 մետր հասակ ուներ, երբ միացավ Ֆուծիենի բասկետբոլի երիտասարդական թիմին[1]։
2010 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Չինաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականի կազմում, մասնակցել 2010 թվականին Գերմանիայում կայացած մինչև 17 տարեկանների բասկետբոլի աշխարհի առաջնությանը և գրավել յոթերորդ տեղը։ Չնայած նրան, որ նա թիմի ամենաերիտասարդ և ամենաանփորձ խաղացողն է եղել, սակայն միջինը մեկ խաղում վաստակել է 5,8 միավոր և 4,9 անդրադարձ և փոխարինողից դարձել է հիմնական խաղացող[2]։
Սեպտեմբերին մասնակցեց Եմենում կայացած 2010 թվականի Ասիայի մինչև 18 տարեկանների բասկետբոլի առաջնությանը։ Նրա շնորհիվ թիմը հաղթեց ինը խաղերում և հասավ առաջնություն՝ մեկ խաղում միջինը վաստակելով 14,3 միավոր և 8,6 անդրադարձ։ Հարավային Կորեայի դեմ եզրափակիչում նա նույնիսկ վաստակել է 27 միավոր և 19 անդրադարձ՝ Կուո Ալիունից հետո դառնալով թիմում երկրորդ լավագույն խաղացողը[3]։
2011թ. հունիս-հուլիս ամիսներին նա մասնակցել է Լատվիայում կայացած մինչև 19 տարեկանների բասկետբոլի աշխարհի առաջնությանը։ «Դարպասների մոտ սպառնալիք» միջադեպի (13 խաղացողներ խնդրագիր են գրել՝ փոխարինելու մարզիչ Ֆան Պինին) պատճառով թիմը վատ ներկայացավ և զբաղեցրեց 13-րդ տեղը։
2012-ի մարտին Վան Ճըլին առաջին անգամ ընդգրկվեց Չինաստանի բասկետբոլի ազգային հավաքականի 21 հոգանոց մարզումային ցուցակում, սակայն նրան չհաջողվեց ընդգրկվել Լոնդոնի Օլիմպիական խաղերի 12 հոգանոց մարզումային ցուցակում։ Իսկ 2012թ.-ի ապրիլին կայացած Nike-ի բասկետբոլի միջազգային մրցումներում իր փայլուն կատարմամբ` 9 միավորով, 8 անդրադարձով և 2 արգելափակումով, 84։75 հաշվով հաղթեց Միացյալ նահանգների ազգային հավաքականին։ Նա լավագույն չին խաղացողն է Nike-ի մրցումների 17-ամյա պատմության մեջ[4]։
Օգոստոսին նա մասնակցել է Մոնղոլիայում կայացած 2012 թվականի Ասիայի մինչև 18 տարեկանների բասկետբոլի երիտասարդական առաջնությանը։ Սա նաև երկրորդ անգամն է, որ Վան Ճըլին մասնակցում է մինչև 18 տարեկան ասիական մրցումներին։ Նա թիմի միակ խաղացողն է, ով ընտրվել է ազգային հավաքականում։ Նա վաստակել է միջինում 22,3 միավոր և 10,3 անդրադարձ մեկ խաղում։ Հարավային Կորեայի դեմ եզրափակչում, չնայած թիմի 13 միավորով հետ մնալուն, նա վաստակեց 3 միավոր և կատարեց 1 անդրադարձ, ինչպես նաև հավասարեցրեց հաշիվը։ Թիմը հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ինը խաղերում։ Նա նաև ընտրվեց որպես խաղի կարևորագույն մասնակից[5]։
Սեպտեմբերին նա ընդգրկվել Է Չինաստանի ազգային օլիմպիական հավաքական և մասնակցել 2012 թվականի Ճապոնիայում անցկացվող Ասիայի բասկետբոլի առաջնությանը։ Սա նրա առաջին խաղն է մեծահասակների հետ․ նա միջինում վաստակեց 14 միավոր և 10 անդրադարձ յուրաքանչյուր խաղում, սակայն այդ ժամանակ նա դեռ կարիք ուներ բարելավելու իր մրցակցային կարողությունները[6]։
2012թ.-ի հունիսին Վան Ճըլին պաշտոնապես պայմանագիր կնքեց «Ֆուծիեն Սունսին» բասկետբոլի ակումբի հետ[7]՝մասնակցելու Չինաստանի տղամարդկանց բասկետբոլի 2012-2013 թթ.-ի պրոֆեսիոնալ լիգային։
Նոյեմբերի 25-ին «Ցինտաո Շուանսին» թիմի դեմ առաջին լիգայի խաղում վաստակեց 11 միավոր և 6 անդրադարձ։ Դեկտեմբերի 7-ին «Ճըծիան Ճոույինհան»-ի դեմ խաղում վաստակեց 31 միավոր և 15 անդրադարձ, 2013 թվականի փետրվարի 1-ին« Ծիլին» թիմի դեմ խաղում նա վաստակեց 24 միավոր, 21 անդրադարձ և 6 փոխանցում[8]։
2016 թվականին, երբ Վան Ճըլին 22 տարեկան էր նա մասնակցեց Բասկետբոլի ազգային ասոցիաիայի դրաֆթում և ընտրվեց «Մեմֆիս Գրիզլիս» ակումբում 57 համարի ներքո։
2018 թվականի հուլիսի 6-ին Չինաստանի բասկետբոլի ասոցիացիան և Բասկետբոլի ազգային ասոցիաիան ամառային մարզական լիգա էր կազմակերպել։ Այս խաղում Վան Ճըլին միացավ Չինաստանի տղամարդկանց բասկետբոլի «Կարմիր» թիմին։
Առաջին խաղում «Կարմիր թիմը» 36:56 հաշվով պարտվեց «Պիոներներին»[9]։ Երկրորդ խաղում Վան Ճըլինի թիմը 66։78 հաշվով պարտվեց «Հրթիռ» թիմին[10]։ Երրորդ խաղում Վան Ճըլինը վաստակեց երեք միավոր, սակայն կարմիր թիմը խոշոր հաշվով պարտվեց «Թագավոր» թիմին[11][12][13][14][15]։ 2019 թվականին նա կրկին մասնակցեց ամառային լիգայի խաղերին Չինաստանի թիմի կազմում՝ տանելով մեկ հաղթանակ և չորս պարտություն[16]։
|