Վարդենիկ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի ձախ կողմում։
Մինչև 1930 թվականը գյուղը կոչվում էր Վարդենիկ Վարի։
Բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ 30 տուն՝ 150 հայ բնակչով։
Գյուղն ուներ 2 ավերված եկեղեցիներ[1]։
|