Գյուղ | ||
---|---|---|
Վարդուկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դերջանի գավառակ | |
Այլ անվանումներ | Վարդիկ, Վարտիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Վարդուկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, Դերջան գետի աջ կողմի օժանդակներից մեկի ափին։
XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ և 50 տուն թուրք բնակիչ։
Վարդուկն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Գյուղն ուներ երկսեռ հայկական վարժարան, որն ուներ 80 աշակերտ[2]։