Վարձակալություն սպորտում՝ գործարք, որը իրականացվում է ինչպես հատուկ խաղացողների առք ու վաճառքի համար հատկացված ժամանակահատվածում (տրանսֆերային պատուհան), այնպես էլ դրանից դուրս, պայմանների համաձայն, ըստ որի մարզական ակումբը ժամանակավորապես մարզիկին թույլ է տալիս հանդես գալ այլ ակումբում՝ վարձակալության իրավունքով։ Գործարքը կնքվում է նախապես սահմանված ժամկետում, ակումբ-վարձատուին համապատասխան փոխհատուցմամբ (դրամական կամ այլ)։ Վարձակալական գործարքները կարող են կնքվել տարբեր ժամկետներում առանձին խաղից մինչև մի քանի տարի։ Աշխատավարձի վճարումը մարզիկի դեպքում վարձակալության պայմանագրով, կախված է պայմանագրի առանձնահատկություններից, կարող է վճարվել ինչպես ակումբի վարձակալի այնպես էլ ակումբի կողմից, որը ֆուտբոլիստին վարձակալության է վերցնում։
Խաղային պրակտիկայի դեֆիցիտ։ Թիմային մարզաձևերում, երբեմն ստեղծվում է մի իրավիճակ, երբ խաղացողը ինչ-ինչ պատճառներով չի անցնում ակումբի հիմնական կազմի մեջ, ավելի հաճախ երիտասարդ ֆուտբոլիստները, սեփական սաները[1]։ Խաղային պրակտիկա ստանալու համար ֆուտբոլիստները, ովքեր չեն անցել հիմնական կազմ տրվում են վարձակալության ցածր դիվիզիոն, որտեղ նրանք առաջընթացի հնարավորություն են ստանում։
Բյուջեի դեֆիցիտ։ Երբ փոխվում է թիմի մարզչական շտաբը երբեմն ստեղծվում է մի իրավիճակ, որի դեպքում այս կամ այն խաղացողը չի տեղավորվում նոր մասնագետի խաղային սխեմայում և կորցնում է իր տեղը մեկնարկային կազմում, որը սակայն ակումբից չի հանում աշխատավարձի վճարման պարտավորությունը։ Նման դեպքերում, միջոցների խնայման նպատակով, խաղացողը տրվում է վարձով մեկ այլ ակումբին, որը տեսնում է նրան իր խաղային սխեմայում և պատրաստ է վարձատրել նրա աշխատանքը։
Ցանկությունը դիտելու մարզիկին ակտիվ մարզումների և մրցումների պայմաններում։ Նման դեպքերում, որպես կանոն, կնքվում է վարձակալության պայմանագիր հետագա հետգնման իրավունքով։ Ակումբը ցանկանում է նվազեցնել սխալների ռիսկերը, մարզիկի նկատմամբ իրավունքը ձեռք է բերում ոչ միանգամից, այլ կնքում է պայմանագիր, ըստ որի հնարավորություն ունի գործում ծանոթանալու խաղացողի հնարավորություններին, որից հետո արդեն որոշում ընդունել։
Վարձակալության շուկայի վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել.
պահանջները, որոնք ներկայացվում են դաշնության կողմից համապատասխան մարզաձևին, ակումբային թիմերի կազմի համալրման ընթացքում, մրցումների անցկացման ժամանակահատվածում։ Եթե պահանջները խիստ են, վարձակալության գինը բարձր չէ, եթե ավելի մեղմ են և խաղացողը իրավունք ունի ելույթ ունենալ նոր ակումբի համար, սեզոնի ընթացքում և այլ մեղմացնող հանգամանքներ, ապա գինը ավելի բարձր է։
պահանջներ, որոնք ներկայացվում են ակումբի կողմից վարձատուներին աշխատանքի պայմաններին ընդունող ակումբում։ Ակումբը, որը խաղացողի վարձակալության է տալիս, երբեմն վարձակալության պայմանագրի մեջ գրանցում է պայմաններ։ Պայմանագրում կարող է լինել գրանցված է կետ, որի համաձայն խաղացողը չի կարող խաղալ այն ակումբի դեմ, որը նրան վարձակալության է տվել։
պահանջներ, որոնք ներկայացվում են մարզիկներին աշխատանքի պայմաններին ընդունող ակումբում։ Մարզիկների անցումը հեղինակավոր թիմերից քիչ հեղինակավորների ֆուտբոլիստները կարող են խնդրել նոր թիմում աշխատավարձի մակարդակի բարձրացում։