Վենեսուելայի անկախության հռչակագիր (իսպ.՝ Acta de la Declaración de Independencia de Venezuela), ընդունվել է Վենեսուելայի կոնգրեսի կողմից 1811 թվականի հուլիսի 5-ին[1], որի համաձայն վենեսուելացիները որոշում կայացրեցին հեռանալ իսպանական թագի իշխանությունից նոր անկախ պետություն ստեղծելու նպատակով։ Նոր հանրապետությունը պետք է հիմնվեր քաղաքացիների հավասարության, գրաքննությունից հրաժարման և խոսքի ու մտքի ազատության սկզբունքների վրա։ Այդ սկզբունքներն ամրագրված էին երկրի առաջին Սահմանադրությամբ։
Հռչակագրի տակ ստորագրեցին տաս նահանգներից յոթի ներկայացուցիչները։ Երեք նահանգներ (Մարակայբո, Կորո և Գուայանա) հրաժարվեցին մասնակցելու Հռչակագրին և մնացին Իսպանիայի իշխանության տակ։
Վենեսուելայի անկախության հռչակագրի գլխավոր հեղինակներն էին Կրիստոբալ Մենդոսան և Խուան Էրման Ռոսկիոն։ Այն վավերացվել է Կոնգրեսի կողմից 1811 թվականի հուլիսի 7-ին։ Հռչակագրի ստորագրման օրը Վենեսուելայում նշվում է որպես Անկախության օր։ Վենեսուելայի առաջին Կոնգրեսի արձանագրության բնօրինակը պահպանվում է Կարակասում` խորհրդարանի Պալատում։ Նախագահ Ուգո Չավեսի ստորագրությունը 2013 թվականի մայիսի 31-ին Մադուրոյի վարչակազմի կողմից որպես հարգանիքի նշան նախկին նախագահին ավելացվել է փաստաթղթի ցուցադրվող օրինակի վրա, ինչն առաջ է բերել ընդդիմադիր վարչակազմի վրդովմունքը[2]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)