Վեներայի երկրպագությունը

Վեներայի երկրպագությունը
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարի1518[2]
բարձրություն172 սանտիմետր[2]
լայնություն175 սանտիմետր[2]
ստեղծման երկիր Իտալիա[1]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց[1] և Բարձր վերածնունդ[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն[1] և դիմապատկեր[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊրադո թանգարան[1] և Մադրիդի թագավորական պալատ[3]
հավաքածուՊրադո թանգարան[1]
սեփականատերՖերդինանդ VII[3]
https://www.wga.hu/html/t/tiziano/08a/1ferra1.html կայք
Ծանոթագրություններ
 Feast of cupids by Titian in the Museo del Prado Վիքիպահեստում
Տիցիանի կտավները Պրադո թանգարանում ցուցադրության մեջ (ձախից աջ՝ «Դանայա», «Վեներայի երկրպագությունը», «Bacchanal of the Andrians» և «Վեներա և Ադոնիս»)

«Վեներայի երկրպագությունը» (անգլ.՝ The Worship of Venus), իտալացի նկարիչ Տիցիանի յուղանկար, որը նկարիչն ավարտել է 1518-1519 թվականներին և որն այժմ գտնվում է Իսպանիայում՝ Մադրիդ քաղաքի Պրադո թանգարանում։ Նկարում պատկերված է յուրաքանչյուր ապրիլի 1-ին Վեներա աստվածուհու պատվին իրականացված հռոմեական երկրպագության ծես։ Այդ առիթով կանայք աստվածուհու արձաններին ընծաներ են մատուցել, որպեսզի մաքրեն «իրենց մարմինները ցանկացած արատից»[4]։

Տիցիանի աշխատանքում երկու նիմփաներ՝ մեկը դեռատի, մյուսը՝ մեծահասակ, գտնվում են արարողության աջ կողմում։ Սրբավայրը շրջապատված է ընծայված հուշատախտակներով։ Տարիքով կինը աջ ձեռքին բռնած հայելու միջոցով ստուգում է զարդարանքները։ Կտավի առաջին պլանում արական սեռի մանուկների բազմություն է, որոնք զբաղված են ծառեր մագլցելով, ցատկելով, խնձոր հավաքելով, պառկած են, կռվում են,կրակում նետեր կամ քաշում մինյանց մազերը[4]։ Կտավի կենտրոնում թումբ է պատկերված՝ արևոտ մարգագետնի մոտ։ Հեռվում երևում են սարն ու կապույտ երկինքը։

Տիցիանի նկարը հիմնված է հույն սոփեստ Ֆիլոստրատոսի գրվածքների վրա[5]։ Իր «Ցնորքներ I, VI» աշխատության մեջ Ֆիլոստրատոսը գրել է․ «Տեսե՛ք, կուպիդոնները խնձորներ են հավաքում։ Եվ եթե նրանք շատ լինեն, չզարմանաք։ Կուպիդոնների կապարճները ոսկով են պատված, ոսկուց են նաև նրանց միջի նետերը։ Նրանք իրենց կապարճները խնձորենիներից են կախել, իսկ խոտերի մեջ գցված են նրանց ասեղնագործ թիկնոցները։ Օ, զամբյուղները, որոնց մեջ նրանք խնձորներն են հավաքում․․․»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hope, Charles & Fletcher, Jennifer & Dunkerton, Jill. Titian. National Gallery London, 2003. 1-85709-904-4
  • Kaminski, Marion. Titian. Ullmann, 2007. 978-3-8331-3776-1
  • Phillips, Claude. The Earlier Work of Titian. Bastian Books, 2008. 0-554-38327-6
  • Francesco Valcanover, L'opera completa di Tiziano, Rizzoli, Milano 1969.
  • Stefano Zuffi, Tiziano, Mondadori Arte, Milano 2008. 978-88-370-6436-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]