Վիդա Գոլդշտեյն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 13, 1869[1] |
Ծննդավայր | Փորթլենդ (Վիկտորիա)[2] |
Մահացել է | օգոստոսի 15, 1949[3] (80 տարեկան) |
Մահվան վայր | South Yarra |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Կրթություն | Պրեսբիտերական կանանց քոլեջ[2] |
Մասնագիտություն | լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և սուֆրաժիստ |
Ծնողներ | հայր՝ Jacob Robert Yannasch Goldstein?[4], մայր՝ Isabella Goldstein?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վիդա Ջեյն Մերի Գոլդշտեյն ((արտասանվաում է / vaɪdəˈɡoʊldstaɪn /), Vida Jane Mary Goldstein, ապրիլի 13, 1869[1], Փորթլենդ (Վիկտորիա)[2] - օգոստոսի 15, 1949[3], South Yarra), ավստրալիացի սոցիալական բարենորոգիչ, սուֆրաժիստ։ 1903 թվականի դաշնային ընտրություններում, որին կանայք առաջին անգամ իրավունք ունեին մասնակցեու, Գոլդշտեյնը չորս կին թեկնածուներից մեկն է եղել։
1877 թվականին, երբ Վիդան ութ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Մելբուռն[6], որտեղ նա ընդունվել է Պրեսբիտերական կանանց քոլեջ։ Հետևելով մորը՝ Վիդան միացել է կանանց ընտրական իրավունքների համար պայքարի շարժմանը և շուտով դարձել նրա առաջնորդներից մեկը, իր քաղաքական ելույթներով և որպես ընտրական իրավունքի մասին հրատարակությունների խմբագիր՝ ձեռք բերել հանրաճանաչություն։ Չնայած իր ջանքերին՝ Վիկտորիան վերջին ավստրալիական նահանգն էր, որը կային հավասար ընտրական իրավունքներ, ընդ որում կանանց ձայնի իրավունք չի տրվել մինչև 1908 թվականը։
1903 թվականին Գոլդշտեյնը հաջողությամբ դրել է իր թեկնածությունը Սենատում որպես անկախ թեկնածու՝ շահելով ձայների 16,8 տոկոսը։ Նա այն չորս կանանցից մեկն էր, որ իրենց թեկնածությունն են դրել դաշնային ընտրություններում, մյուսներն են՝ Սելինա Անդերսոնը, Նելլի Մարտելը և Մերի Մուր Բենթլին։ Արդյունքում Վիդան իր թեկնածությունը դրել է ևս չորս անգամ և, չնայած նրան, որ ոչ մի անգամ ընտրություններում չի շահել, պաշտպանել է իր իրավունքը։ Վիդան ոչ միայն ձախերի կողմնակիցն էր, նա ունեցել է ռադիկալ հայացքներ, որը հեռացնում էր նրան ոչ միայն հասարակությունից, այլև կանանց շարժման իր համախոհներից։
Այն բանից հետո, երբ կանանց իրավունքները հասել են նրան, ինչին ձգտում էին, Գոլդշտեյնը մնացել է որպես կանանց իրավունքների պայքարի և այլ տարբեր սոցիալական բարեփոխումների հայտնի պայքարող։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է մոլի պացիֆիստ և օգնել է հիմնադրել Աշխարհի հակապատերազմյան կանացի բանակը։ Հետագայում Գոլշտեյնը իր կյանքի մեծ մասը նվիրել է քրիստոնեական գիտությանը։ Նրա մահն աննկատ է մնացել, և միայն 20-րդ դարի վերջին նրա ներդրումները հանրությանը ճանաչելի են դարձել։
Վիդան ծնվել է Վիկտորիա նահանգի Պորտլենդ քաղաքում, իռլանդացի ներգաղթյալ, վիկտորիանական կայազորի հրետանու սպա Ջեյկոբ Գոլդշտեյնի և Իզաբելլայի (ծնունդով` Հոկինս) ընտանիքում։ 1839 թվականի մարտի 10-ին Իռանլանդիայի Կորկե քաղաքում ծնված Ջեյկոբը, որի արյան մեջ կա լեհի, հրեայի և իռլանդացու խառնուրդ, 1858 թվականին ժամանել է Վիկտորիա և հաստատվել Պոռտլենդում։ 1867 թվականին նա ստացել է վիկտորիանական կայազորի հրետանու լեյտենանտի կոչում և ծառայել մինչև գնդապետ։ 1868 թվականի հունիսի 3-ին ամուսնացել է Իզաբելլայի (1849-1916)՝ շոտլանդական ծագումով սքվատոր Սամուել Պրաուդֆուտ Հոկինսի ավագ դստեր հետ[6]։ Երկու ծնողներն էլ բարձր հասարակական գիտակցությամբ բարեպաշտ քրիստոնյաներ են եղել։ Վիդայից հետո ընտանիքում եղել են նաև չորս երեխա՝ երեք աղջիկ (Լինա, Էլսի և Էյլին) և մեկ տղա (Սելվին)[6]։
Ապրելով Պորտլենդում, այնուհետև Վառնամբուլում, Գոլդշտեյնները տեղափոխվել են Մելբուռն, որտեղ Ջեյկոբը սկսել է ակտիվ մասնակցել բարեգործական գործունեության և սոցիալական պաշտպանության՝ սերտորեն համագործակցելով Մելբուռնի բարեգործական կազմակերպության ընկերության, Կանանց հիվանդանոցների կոմիտետի, Չելտնեմի տղամարդկանց տան և Մեռլբուռնում Լեոնգատա աշխատանքային գաղութի հետ։ Չնայած Ջեյկոբը անտիսուֆրաժիստ էր, նա կարևորում էր կրթությունը։ Նա կառավարչուհի էր վարձել իր չորս աղջիկների ուսուցման համար, այնուհետև Վիդային, որպես ավագ, ուղարկել Պրեսբիտերական կանանց քոլեջ(1884)։ 1890-ական թվականներին Մելբուռնում լճացում է սկսվել, և դա անդրադարձել է Գոլդշտեյնների ընտանիքի եկամտի վրա։ Վիդան ու նրա Էյլին և Էսլի քույրերը Սենտ Կիլդեում բացել են համատեղ ուսուցման նախապատրաստական դպրոց։ 1892 թվականին բացված «Ինգլտոնյան» դպրոցը հաջորդ վեց տարում զարգացել և ընտանեկան տնից տեղափոխվել է Ալմա–ռոուդ[7]։
1891 թվականին Իզաբելլա Գոլդշտեյնը վարձում է 22-ամյա Վիդային, որպեսզի իրեն օգնի կանանց ընտրական իրավունքի խնդրագրի համար ստորոգրությունների հավաքման հարցում։ 1890-ականների ընթացքում նա կանանց շարժման առաջնորդներից էր, բայց նրա այդ շրջանում հիմնական հետաքրքրությունը կապված էր դպրոցական և քաղաքական սոցիալական խնդիրների (հատկապես National Anti-Sweating League և Criminology Society) հետ։ Այս աշխատանքը նրան կանանց սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման անմիջական փորձ տվեց, իսկ խնդիրները, իր կարծիքով, քաղաքական անիրավահավասարության հետ էր կապված[8]։ Այս աշխատանքի շնորհիվ նա ընկերացել է Անետ Բիր-Քրոուֆորդի հետ, որի հետ համատեղ պայքարել է սոցիալական խնդիրների համար՝ ներառելով կանանց իրավունքները և կանանց համար Վիկտորիա թագուհու հիվանդանոց դիմելու հնարավորության կազմակերպումը։ 1899 թվականին Բիր-Քրոուֆորդի մահից հետո Գոլդշտեյնը իր վրա ավելի մեծ դեր է վերցրել ընտրական իրավունքների կազմակերպման համար և դարձել կանանց ընտրական իրավունքի գծով Միքացյալ խորհրդի քարտուղար։ Նա դարձել է կանանց հարցերով զբաղվող հանաճանաչ հռետոր Ավստրալիայում՝ հանդես գալով լի դահլիճներում, այնուհետև Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ 1902 թվականին կանան ընտրական իրավունքների հարցերով Միջազգային համաժողովում (որտեղ ընտրվել է քարտուղար), ԱՄՆ-ի Կոնգրեսի կոմտեի առջև ներկայացրել է բոլոր փաստերն ի օգուտ կանանց ընտրական իրավունքների և մասնակցել է Կանանց միջազգային խորհրդի համաժողովին[6]։ 1903 թվականին Կանանց ֆեդերալ քաղաքական ասոցիացիայի օգնությամբ դարձել է Ավստրալիայի սենատի թեկնածու՝ դառնալով Բրիտանական իմպերիայի առաջին կանանցից մեկը, որն իր թեկնածությունն է դնում ազգային պառլամենտի ընտրություններում (ավստրալիացի կանայք հաղթել էին ձայնի իրավունքի համար պայքարում՝ 1902 թվականի ֆեդերալ ընտրություններում)։ Նա ստացել է 51 497 ձայն (բյուլետենների ընդհանուր թվի մոտ 5 %-ը), սակայն չի կարողացել տեղ զբաղեցնել Սենատում։ Դրանից հետո նա կենտրոնացել է քաղաքական կազմակերպության և կանանց կրթության վրա, որն իրականացրել է Կանանց քաղաքական ասոցիացիայի (WPA) և իր «Ավստրալիական կանանց մթնոլորտ» ամսագրի միջոցով, ինչը նկարագրել է որպես «սկզբում քչերի, հիմա մեծամասնության՝ դեռ պառակտված, այս գործի կողմնակիցների միմյանց հետ հաղորդակցվելու մարմին»[9]։ 1910, 1913 և 1914 թվականներին նա կրկին մասնակցել է պառլամենտի ընտրություններին (նրա նախընտրական շտաբի քարտուղարն էր Դորիս Բլեքբերնը՝ ավելի ուշ Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ[10])։ Սենատում տեղի համար նրա հինգերորդ և վերջին փորձը եղել է 1917 թվականին միջազգային աշխարհի սկզբունքներով, այն վերջնականապես զրկել է նրան իր համախոհների ձայներից։ Դրությունը բարդացել է նաև իր ագրեսիվ պահվածքի պատճառով։
1890-ականներից 1920-ական թվականներին Գոլդշտեյնը եղել է կանանց իրավունքների և տարբեր ֆորումներում նրանց էմանսիպացիայի ակտիվ պաշտպանն՝ ներառելով Կանանց ազգային խորհուրդը, Վիկտորիայի պետական ծառայողների ասոցիացիան և Կին գրողների ակումբը։ Նա պառլամենտում ակտիվ լոբբինգ է արել այնպիսի հարցերի շուրջ, ինչպես սեփականության իրավունքների հավասարություն, ծնելիության հսկողություն, հավասար պայմանների օրենքներ, անչափահասների գործերով դատական համակարգի ստեղծում և ամուսնության համար տարիքային շեմի բարձրացում։ Տարբեր փուլային հրատարակություններում և թերթերում նրա հրատարակած հոդվածները ազդեցություն են թողել Ավստրալիայի հասարակական կյանքի վրա՝ 20 դարի առաջին քսան տարիներին[11]։ 1905 թվականին, փակելով «Մթնոլորտը», որպեսզի ավելի ակտիվ մասնակցի Վիկտորիայում կանանց ընտրական իրավունքների ընկերության գործերով, 1909 թվականին նա հիմնել է երկրորդ թերթը՝ Woman Voter։ Այն դարձել է իր հետագա քաղաքական ընկերությունների խոսափողը[12]։ Այդ շրջանի ավստրալիական սուֆրաժիստների մեջ Գոլդշտեյնն այն քչերից մեկն է, որին հաջողվել է միջազգային հեղինակություն գրավել։ 1911 թվականի սկզբին Գոլդշտեյնը մեկնել է Անգլիա՝ կանանց հասարակական քաղաքական միության հրավերով։ Նրա ելույթներոը ամբողջ երկրում հավաքեցին մեծաթիվ լսարաններ, իսկ նրա շրջագայությունն անվանել են որպես «Անգլիայում կանանց շարժման պատմության մեջ ամենամեծ իրադարձություն»[13]։ Լճային երկրամասում նա կազմակերպել է տոնական միջոցառումներ իր կազմակերպության համար՝ լիվերպուլյան WPSU կազմակերպիչ Էլիս Դեվիսի և ակտիվիստ գրող Բեատրիս Հերադենի հետ[14]։
Սոմերսեթում «Արծվի տունը» դարձել էր տուն, օթևան բրիտանացի սուֆրաժիստուհիների համար, որոնք ազատվել էին բանտից։ Այդ տան տերերը՝ Մարի Բլեթուայթի ծնողները, ծառուղի էին ստեղծել շարժման ձեռքբերումների պատվին և հիմնական ակտիվիստներ՝ Էմմելին Պանկհյորսթի, Քրիստաբեր Հարիետ Պանկհյորսթի, նաև Էննի Քեննիի, Շառլոտ Դեսպարդի, Միլիսենթ Գարեթ Ֆոսեթ և լեդի Լիտոնի պատվին[15]։ Էննի Քեննիի պատվին այդ վայրն անվանվել է «Էննի դենդրոպարկ»[16][17]։ Կողքին գտնվում էր նաև «Պանկհյորսթի լիճը»։ Վիդան հրավիրվել է «Արծվի տուն», որտեղ պատիվ է ունեցել կաղնի տնկելու, որ վրա հուշատախտակ է փակցվել։ Այս փաստը նաև լուսանկարվել է գնդապետ Լինլի Բլատուեյթի կողմից[18]։ Նրա շրջագայությունը Անգլիայում վերջացել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կանանց–ընտրողների ասոցիացիայի ստեղծմամբ, կազմակերպություն,որը երաշխավորում էր, որ բրտանական պառլամենտը կպահպանի կանանց ընտրական իրավունքը իր գաղութներում։
Վիդա Գոլդշտեյնի ելույթը, որտեղ նա ասել է, որ կինը իրենից ներկայացնում է «սնդիկ մրցավազքի ջերմաչափում։ Նրա կարգավիճակը ցույց է տալիս, թե որքանով է նա դուրս եկել բարբարոսությունից»[19], զանգվածների կողմից նշվում էր, քանի որ Ավստրալիայի աբորիգենների հասարակությունը և մշակույթը համարվում էին «սպիտակ», Գոլդշտեյնը այդ թվում, «բարբարոսություն», իսկ բնիկ ավստրալացի կանայք քաղաքացիություն կամ ընտրելու իրավունք չունեին[20]։ Այս փաստի մասին խոսել է ավստրալիացի պատմաբան ֆեմինիստ պատրիսիա Գրիմշոուն։
1915 թվականին ստեղծելով Կանանց խաղաղության բանակը՝ նա որպես առաջնորդ հրավիրում է Անգլիայից նոր ժամանած Ադելա Պանկհյորսթին։ 1919 թվականին Վիդան ընդունել է ավստրալիացի կանանց՝ Ցյուրիխում Կանանց խաղաղության համաժողովին ներկայացնելու հրավերը։ Արտերկրում երեք տարվա բացակայությունից հետո նրա մասնակցությունը ավստրալական ֆեմինիստական շարժմանը աստիճանաբար ավարտվել է Կանանց քաղաքական ասոցիացիայի լուծարմամբ և դրա հրապարակումների դադարեցմամբ։ Նա շարունակել է քարոզարշավը մի քանի հանրային ճակատներում և շարունակել ջերմեռանդորեն հավատալ հասարակության մեջ կանանց եզակի և անկաշկանդ ներդրումներին։ Նրա հետագա ստեղծագործությունները ակնհայտորեն ավելի համակրում էին սոցիալիստական և աշխատանքային քաղաքականությանը[6]։
Իր կյանքի վերջին տասնամյակներում նա ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձրել հավատքին և հոգևորությանը` որպես համաշխարհային խնդիրների լուծում, ակտիվ մասնակցել է «Քրիստոնեական գիտություն» շարժմանը և օնել վերջինիս եկեղեցին հիմնադրել Մելբուռնում։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում աշխատել է եկեղեցու քարոզիչ և ժողովրդական բժշկուհի։ Չնայած մեծ թվով երկրպագուներին՝ նա երբեք չի ամուսնացել, և իր կյանքի վերջին տարիներն ապրել է իր երկու քույրերի՝ Էյլինի (որը նույնպես ամուսնացած չէր) և Էլսիի (Հենրի Հայդի Չեմպիոնի այրին) հետ։ Վիդա Գոլդշտեյնը մահացել է քաղցկեղից՝ Վիկտորիա նահանգի Հարավային Յարրայի իր տանը 1949 թվականի օգոստոսի 15-ին, 80 տարեկան հասակում։ Նրան դիակիզել են, իսկ մոխիրը՝ ցրել։
Թեև Վիդայի մահն այդ տարիներին աննկատ է մնացել․ նա հետագայում ճանաչվել է որպես սուֆրաժետների ռահվիրա, Ավստրալիայի սոցիալական պատմության կարևոր գործիչ և ոգեշնչող՝ կանանց ապագա սերունդների համար։ Երկրորդ ալիքի ֆեմինիզմը հանգեցրել է Գոլդշտեյնի նկատմամբ հետաքրքրության վերածննդի՝ նոր կենսագրական և ամսագրերի հոդվածների հրապարակմամբ։
1978 թվականին Կանբերրայում Չիսհոլմը անվանվել է Goldstein Crescent՝ նրա կատարած սոցիալական բարեփոխումների պատվին[21]։
Նրա անունով են կոչվում նաև վայրեր Մելբուռնի և Պորտլենդի Պառլամենտի այգիներում։ 1984 թվականին Գոլդշտեյն դիվիզիոնը և Մելբուռնի ընտրազանգվածը պատիվ ստացան կրելու նրա անունը։ Վիկտորիայում կանանց ընտրական իրավունքի լոբբին մրցանակն անվանել է նրա անունով, իսկ 2008 թվականին Վիկտորիայում կանանց ընտրական իրավունքի հարյուրամյակին հիշվել է Գոլդշտեյնի ներդրումը։
Վիդա Գոլդշտեյնը վեց ավստրալիացիներից մեկն է, ում ներդրումն ու փորձը ցուցադրվել են «Պատերազմը, որը փոխեց մեզ» չորս մասից բաղկացած Առաջին համաշխարհային պատերազմին Ավստրալիայի մասնակցության մասին հեռուստատեսային վավերագրական ֆիլմաշարում[22]։ Նա նաև Վենդի Ջեյմսի «Լռությունից դուրս» վեպի գլխավոր հերոսն է, որը պատմում է Մեգգի Հեֆերնանի՝ երիտասարդ վիկտորիանական կնոջ գործի մասին, երիտասարդ կին, որը դատապարտվել է 1900 թվականին Մելբուրնում՝ իր մանկահասակ որդուն խեղդելու համար[23]։
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
{{cite web}}
: Unknown parameter |archive- url=
ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդա Գոլդշտեյն» հոդվածին։ |
|