Վիեննայի աղջիկները գերմ.՝ Wiener Mädeln | |
---|---|
Երկիր | Ավստրիա Գերմանիա |
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Թվական | օգոստոսի 19, 1949 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Վիլլի Ֆորստ[1] |
Սցենարի հեղինակ | Վիլլի Ֆորստ |
Դերակատարներ | Վիլլի Ֆորստ, Անտոն Էդտխոֆեր, Յուդիտ Հոլցմայստեր, Դորա Կոմարեկ, Հանս Մոզեռ, Ֆրեդլ հերլին, Լեոպոլդ Հայնիշ, Լիզզի Հոլղուխ, Կուրդ Յուրգենս, Ֆերդինանդ Մայերհոֆեր, Ֆրեդ Լիվեր, Ալֆրեդ Նոյգեբաուեր, Անդրե Մատոնի, Գեդվիգա Բլայբսթրոյ, Ֆրից Իմհոֆ, Մակս Գյուլշտորֆ, Էրիկ Ֆրայ, Հարի Հարդտ, Վիկտոր Յանսոն, Ֆրից Օդեմար, Օսկար Սաբո, Յակոբ Տիդկե, Էգոն ֆոն Յորդան, Լինա Վոյվոդե և Պեպի Գրամեր-Գլոքներ[2] |
Օպերատոր | Յան Ստալիխ |
Երաժշտություն | Կառլ Միխաել Ցիրեր |
Մոնտաժ | Hans Wolff? |
Պատմվածքի վայր | Վիեննա |
Կինոընկերություն | Wien-Film? |
Տևողություն | 109 րոպե[3] |
«Վիեննացի աղջիկներ» (գերմ.՝ Wiener Mädeln), պատմական երաժշտական ֆիլմ ռեժիսոր Վիլլի Ֆորստի, արտադրված 1945 թվականին։ Կոմպոզիտոր Կարլ Ցիրերի գլխավոր դերում նկարահանվել է Ֆորստը։ Ֆիլմը նկարահանվել է Wien-Film ստուդիայում, որը բացվել էր 1938 թ. մայրաքաղաք Վիեննայում, Անշլյուսից հետո (Ավստրիական ռեֆերենդիում)։ «Վիեննայի աղջիկները» դարձել է Ֆորստի «Վիեննայի եռյակի» երրորդ մասը, որը ներառում էր նաև «Օպերա» (1940) և «Վիեննական արյուն» (1942) ֆիլմերը։ Ֆիլմը ավարտվել է 1945 թվականին, Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին։ Սա լուրջ պատճառ էր ֆիլմի նկարահանումների ձգձգման համար, որը, սակայն 1949 թվականին թողարկվեց երկու տարբերակով. առաջին տարբերակը թողարկվել է Բեռլինի Sovexport GmbH-ի և Վիեննայի կողմից, իսկ երկրորդ տարբերակը նկարահանվել է Ֆորստի կողմից[4]։
Իր ողջ կյանքի ընթացքում Կարլ Միխաէլ Ցիրերը ստեղծեց քսաներկու օպերաներ, սակայն չկարողացավ գերազանցել Շտրաուս հաջողակ ընտանիքին։
|