Ժեբելը Լիոնի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Willem Davnis Louis Didier Geubbels | ||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Նիդերլանդներ | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 2001[1][2] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիյորբան | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մոնակո | ||
Համար | 13 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2010 | ԱՍՎԵԼ | ||
2010-2017 | Օլիմպիկ Լիոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-2018 | Օլիմպիկ Լիոն B | 12 | (6) |
2017-2018 | Օլիմպիկ Լիոն | 2 | (0) |
2018-ներկա | Մոնակո | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-2017 | Ֆրանսիա Մ16 | 6 | (6) |
2017 | Ֆրանսիա Մ17 | 8 | (4) |
2017-ներկա | Ֆրանսիա Մ18 | 7 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիլեմ Ժեբել (ֆր.՝ Willem Geubbels, օգոստոսի 16, 2001[1][2], Վիյորբան), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։
Ժեբելը Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 23-ին՝ փոխարինելով Լյուկա Տուզարին Դիժոնի դեմ խաղում[5] և դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Լիգա 1-ի խաղում[6][7]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ժեբելը անցկացրեց դեկտեմբերի 7-ին՝ փոխարինելով Մաքսվել Կորնեին Եվրոպայի Լիգայի Ատալանտայի դեմ խաղում[8][9]։ Այսպես նա դարձավ 21-րդ ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Եվրոպայի Լիգայի խաղում, ինչպես նաև՝ 16 տարեկան և 113 օրական հասակում դառնալով Եվրոպայի Լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[10]։ Լիոնի առաջին թիմի կազմում Ժեբելը անցկացրեց 4 հանդիպում[11]։
2018 թվականի հունիսի 19-ին Ժեբելը 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մոնակո[12][13][14][15][16]։
Ժեբելի հայրը հոլանդացի է, իսկ մայր ունի Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության արմատներ[17][18]։ Այնուամենայնիվ, նա ծնվել է Ֆրանսիայում և ներկայացնում է Ֆրանսիան միջազգային ասպարեզում։ Մ17 հավաքականի կազմում Ժեբելը 2017 թվականին մասնակցեց Եվրոպայի[19] և աշխարհի առաջնություններին[20][21], սակայն երկու մրցաշարից էլ Ֆրանսիան դուրս մնաց՝ փլեյ-օֆֆում պարտվելով Իսպանիային[22][23]։
2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Լիոն | 2017–18 | Լիգա 1 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
Մոնակո | 2018–19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլեմ Ժեբել» հոդվածին։ |
|
|