Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | William Ludovic Brandon Bianda | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 30, 2000[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Սյուրեն | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 28 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2014 | Ռեդ Ստար | ||
2014-2017 | Լանս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-2018 | Լանս II | 10 | (0) |
2017-2018 | Լանս | 5 | (0) |
2018-ներկա | Ռոմա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 | Ֆրանսիա Մ16 | 1 | (0) |
2016-2017 | Ֆրանսիա Մ17 | 13 | (0) |
2017 | Ֆրանսիա Մ18 | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիլյամ Բյանդա (ֆր.՝ William Bianda, ապրիլի 30, 2000[1], Սյուրեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Բյանդան Լանսի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2017 թվականի հուլիսի 29-ին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը ֆրանսիացին նշեց 2017 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Փարիզի դեմ խաղում[4][5]։ Մի քանի հանդիպում թիմի մեկնարկային կազմում անցկացնելուց հետո՝ 2018 թվականի հունվարի 30-ին՝ Սոշոյի դեմ խաղում նա ծանր վնասվածք ստացավ[6]՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը։ Լանսի առաջին թիմի կազմում Բյանդան անցկացրեց 9 հանդիպում։
2018 թվականի հունիսի 27-ին Բյանդան 6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռոմա[7][8][9]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[10][11]՝ ստանալով 28 համարի մարզաշապիկը։
Բյանդան ծնվել է Ֆրանսիայում և ունի կոտ դ'իվուարական արմատներ[12]։ Նա Ֆրանսիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի[13] և աշխարհի առաջնություններին[14][15], սակայն երկու մրցաշարից էլ Ֆրանսիան դուրս մնաց՝ փլեյ-օֆֆում պարտվելով Իսպանիային[16][17]։
2018 թվականի հուլիսի 19-ի դրությամբ[18]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լանս | 2017–18 | Լիգա 2 | 5 | 0 | 4 | 0 | — | 9 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 5 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
|
|