Վիլյամ Ջեյմս Լինթոն անգլ.՝ William James Linton | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1812[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1897[1][3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Համդեն |
Գերեզման | State Street Cemetery[5] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բուսաբան, փորագրիչ, բանաստեղծ, լրագրող, խմբագիր, քաղաքական գործիչ, գրող, փորագրիչ և նկարիչ |
Ամուսին | Էլիզա Լին Լինթոն[6][7] |
Ստորագրություն | |
William James Linton Վիքիպահեստում |
Վիլյամ Ջեյմս Լինթոն (անգլ.՝ William James Linton) (դեկտեմբերի 7, 1812[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - դեկտեմբերի 29, 1897[1][3], Համդեն), անգլիացի նկարիչ և նկարազարդող, գրել է հուշագրություններ, վեպեր և բանաստեղծություններ։
Ծնվել է Լոնդոնում, սովորել փորագրիչ Գ․ Վ․ Բոնների մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում ճանաչում է ձեռք բերել պոլիտիպաժների համար արված նկարներով։ Կյանքի ընթացքում մեծ քանակությամբ նկարազարդումներ է արել անգլիական և հյուսիսամերիկյան գրքերի ու ամսագրերի համար։ Նա է նկարազարդել «Փայտի վրա փորագրության պատմությունը» «The Illustrated London News» ամսագրի համար (1846-47 թվականներ), «Մահացած անգլիացի գեղանկարիչների ստեղծագործությունները» լոնդոնյան գեղարվեստական ընկերության համար (1860 թվական), Բրայանտի «Տարիների ընթացքը», նրա «Տանատոպսիս» պոեմը և այլ գրողների տարբեր գործեր։
Հիանալի աշխատել է ոչ միայն մատիտով, այլև ջրաներկով։ Լինթոնն իր ժամանակի ամենաշնորհալի նկարիչներից էր, արվեստի տեսաբան և պատմաբան, բազմաթիվ դեմոկրատական ամսագրերի խմբագիր և հրատարակիչ, քաղաքական պայքարի ակտիվ մասնակից։
Նա ամենախոշոր չարտիստական բանաստեղծներից և հրապարակախոսներից մեկն է եղել, չարտիստական մամուլում առաջին անգամ տպագրվել է 1839 թվականին։ Նրա սուր քաղաքական բանաստեղծությունները և պոեմները «Սպարտակ» (Spartacus) կեղծանվամբ տպագրվել են գրեթե բոլոր չարտիստական ամսագրերում ու թերթերում, ընդհուպ մինչև 1853 թվականը՝ փաստացի մինչև այն պահը, քանի դեռ գոյատևել է չարտիզմը։ Գրել է հոդվածաշար Ջուզեպպե Մացցինիի կյանքի և հայացքների մասին՝ սոցիալիստական ուղղվածություն ունեցող «Կարմիր հանրապետական» (The Red Republican) չարտիստական թերթի համար, ինչպես նաև Թոմաս Փեյնի կենսագրությունը։
Արքան, զգեցած լաթեր ծիծաղի, - Վիլյամ Ջեյմս Լինթոն, «Խմբերգ» (թարգմանությունը՝ Խորեն Գասպարյանի[8]
|
Լինթոնի անունը հայտնի է եղել նաև նախահեղափոխական Ռուսաստանում, բայց ոչ չարտիստական հայացքների ու չարտիստական գրականության պատճառով։ Այն սովորաբար ասոցացվում էր Գերցենի անվան հետ։ Լինթոնն անգլերեն է թարգմանել Գերցենի մի քանի աշխատանքները, այդ թվում՝ ստվար հատվածներ «Եղելություններ և խոհեր» հուշավեպից, աջակցել է Ազատ ռուսական տպարանի ստեղծմանը և բազմիցս պաշտպանել այն անգլիական ռեակցիոն մամուլի հարձակումներից։ Գերցենի խնդրանքով «Բևեռային աստղ» ալմանախի շապիկի և տիտղոսաթերթի համար Լինթոնն ստեղծել է կախաղան հանված հինգ դեկաբրիստների՝ Կոնդրատի Ռիլեևի, Բեստուժև–Ռումինի, Սերգեյ Մուրավյով-Ապոստոլի, Պավել Պեստելի և Պյոտր Կախովսկիի կիսադեմների պատկերները։ Քանի որ 30 տարի առաջ զոհված ապստամբության ղեկավարների նմանությունը վերականգնել հնարավոր չէր, դիմանկարները պատկերվել են պայմանական ձևով և նմանեցված են եղել անտիկ մեդալիոնների։
Գերցենի մահից հետո Լինթոնը հրապարակել է իր հիշողությունները ռուս դեմոկրատ հեղափոխականի մասին, որոնք հետագայում տեղ են գտել «Եվրոպացի հանրապետականները» գրքում։
1867 թվականին Լինթոնը մեկնել է Նյու Յորք և շուտով տեղափոխվել Նյու Հեյվեն։
Առավել հայտնի է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի տասներկու գունավոր նկարազարդումների շարքը[9]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Ջեյմս Լինթոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Ջեյմս Լինթոն» հոդվածին։ |
|