Քաղաքացիությունը | ԽՍՀՄ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 1959[1] | ||
Ծննդավայր | Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 8, 2017[2] (57 տարեկան) | ||
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վիկտոր Վիկտորի Չանով (ուկրաիներեն՝ Віктор Вікторович Чанов, հուլիսի 21, 1959[1], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2017[2], Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1980)։ ԽՍՀՄ Սպորտի վաստակավոր վարպետ (1986)։
Կարիերան սկսել է Դոնեցկի «Շախտյորում»։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է Կիևի «Դինամոյի» դարպասները պաշտպանելով։
Դարպասապահ Վիկտոր Չանովի որդին է, խորհրդային ֆուտբոլիստ և ռուս մարզիչ Վյաչեսլավ Չանովի կրտսեր եղբայրը։ ԽՍՀՄ 1980-ական թվականների լավագույն դարպասապահներից մեկը։
«ԲԿՄԱ-«Բորիսֆեն» (Կիև) ակումբի մարզիչն է եղել (1995, 1996), ինչպես նաև գլխավոր մարզիչը (1996)։
Մահացել է 2017 թվականի փետրվարի 8-ին[3]:Մահվան պաշտոնական պատճառը դեռևս չի հրապարակվել, Վիկտոր Չանովի հարսը հերքել ավելի վաղ նրա վրա հարձակման հետ կապված տեղեկությունը[4]։ 2017 թվականի փետրվարի 9-ին Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը հայտարարել է դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին՝ պարզաբանելու Չանովի մահվան պատճառները[5]։
|