Վիկտորը ուկրաինացի ճանաչված կինոխմբագիր էր[5]։ Նա աշխատել է ավելի քան 20 ուկրաինական ֆիլմերի և սերիալների վրա, որոնք հայտնի են ոչ միայն Ուկրաինայում, այլև Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Դրանց թվում են «Սևաստոպոլի ճակատամարտը» (2015), «Լենինի անկումը» (2017), «U311 Չերկասի» (2019), «Սառը արյունահեղություն» (2019) և «Բազեի վերելքը», որոնցից վերջինը հիմնված է Իվան Ֆրանկոյի պատմավեպի վրա[6]։
2022 թվականի մարտի 4-ին Օնիսկոն զինվորական ուսապարկով եկել է զինկոմիսարիատ և կամավոր մեկնել ռազմի դաշտ[7]։ Ռազմաճակատում ստացել է «Տարանտինո» ծածկանունը[8]։ Մասնակցել է ռազմական գործողությունների Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում[9]։ Զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին՝ վաշտի հրամանատարի պաշտոնում մարտական բարդ առաջադրանք կատարելիս[10][11][12]։ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին նրա աճյունի մոխիրն ամփոփել են Կիևի Բայկովե գերեզմանատան կոլումբարիումում[13]։ Զոհված կինոգործչի կինը՝ Օլգան և դուստրը՝ Զախարիան հետագայում նրա մոխիրը սփռեցին Անդրկարպատյան լեռներում[14]
2023 թվականի հունիսին 20-ին Docudays UA-ն ցուցադրեց «Խմբագրման անցում» հատուկ հաղորդումը՝ նվիրված Վիկտոր Օնիսկոյի իշատակին[17]։ Այն պատրաստել է կինոհամադրող Օլգա Բիրզուլը՝ զոհված կինոգործչի կինը[18]։
Ուկրաինացի գրող Օլեքսանդր Միխեդը իր «Զանգեր աշխատանքի համար. ներխուժման տարեգրություն» գրքում «Ռեքվիեմ Տարանտինոյի համար» գլուխը նվիրել է Վիկտոր Օնիսկոյին[19]։
2023 թվականի նոյեմբերի 19-ին ուկրաինացի դերասանուհի Ռիմա Զյուբինան միացել է #EmptyChairWeek արշավին և իր էջում գրել Վիկտոր Օնիսկոյի մասին[20][21]։
Ռոման Բոնդարչուկի «Խմբագրական» ֆիլմի նկարահանող խումբը, ֆիլմ, որի խմբագրումը Վիկտորի վերջին նախագիծն էր, այդ կինոնկարը նվիրել է նրա հիշատակին։ Ֆիլմի պրեմիերան կկայանա «Berlinale -2024» -ում[22]։
Վիկտոր Օնիսկոյի մասին հոդվածներ են տպագրվել «Frankfurter Allgemeine»[23], «Liberation», «Le Monde»[24], «The Kyiv Independent»[25] պարբերականներում։