Վինի Թուխի դաոն անգլ.՝ The Tao of Pooh | |
---|---|
Հեղինակ | Բենջամեն Հոֆ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | փիլիսոփայություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Մեծ Բրիտանիա |
Էջեր | 51 |
Շարք | Գրքեր Վինի Թուխի մասին |
Նկարազարդող | Էռնեստ Շեփարդ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1982 |
OCLC | 8031952 |
Վինի Թուխի դաոն (անգլ.՝ The Tao of Pooh), ամերիկացի գրող Բենջամեն Հոֆի գիրքը, որ գրվել է 1982 թվականին[1]։ «Դաո» ասելով նկատի է առնվել անձի ինքնակատարելագործումը, նրա հոգևոր ու բարոյական զարգացումը[2]։ Գիրքը 49 շաբաթ եղել է լավագույններից մեկը Նյու Յորքում[1][3][4][5]։
Վինի Թուխը քայլում է անտառում, իսկ նրա հետևից գնում է Բենջամեն Հոֆն ու մեկնաբանում արջուկի գործողությունները դաոսականության փիլիսոփայության տեսանկյունից, որին, ինչպես պարզվում է, Վինի Թուխը շատ մոտ է։ Արջը, որի գլուխը լցված է թեփով, և որը հորինում է ծիծաղելի երգեր ու թափառում անտառում, լավագույն օրինակ է այն անձի, որը գնում է դաոյի ուղով[6][7]։
Գիրքն սկսվում է արևելյան երեք մեծագույն մտածողների՝ Կոնֆուցիոսի, Բուդդայի ու Լաո Ցզիի պատկերմամբ։ Կոնֆուցիոսը քացախը համարում է թթու, Բուդդան՝ դառը, իսկ Լաո Ցզին նրա մեջ գտնում է բավարարվածություն։ Հոֆը ներկայացնում է Վինի Թուխին և նրա հետ կապված մյուս կերպարներին Ալան Ալեքսանդր Միլնի պատմվածքներից, ինչպես նրանք փոխազդում են միմյանց միջև։ Հոֆն օգտագործում է Միլնի բազմաթիվ խորհրդանիշներ, որպես ներկայացնի այն գաղափարները, որոնք տարբերվում են դաոսականից կամ ընդգծի սկզբունքները։ Ի տարբերություն Վինի Թուխի, մի շարք կերպարներ, ինչպիսիք են Բուն ու Ճագարը, խիստ բարդացնում են խնդիրները, իսկ Իա-Իան հոռետեսորեն գանգատվում է[2]։
Գիրքն ընդգրկվել է Նյու Յորք Թայմսի կողմից կազմված բեսթսելլերների ցանկում (տես The New York Times Best Seller list) և մնացել ցանկում մի քանի ամիս։ Գրքի տպաքանակը գերազանցել է մեկ միլիոն օրինակը[8]։
Մի քանի քոլեջներում գիրքն ընդգրկվել է պարտադիր ընթերցանության ցանկերում[4][9][10]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite web}}
: Invalid |url-status=200
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն) «PUBLISHED in hardcover in 1982, „The Tao of Pooh“ has sold nearly a million copies, each year surpassing the one before it»
{{cite web}}
: Invalid |url-status=200
(օգնություն)
|