Վիտորիո Միելե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1926[1] |
Ծննդավայր | Կասինո |
Վախճանվել է | նոյեմբերի 18, 1999 (72 տարեկան) |
Մահվան վայր | Կասինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | յուղաներկ |
Ներշնչվել է | իմպրեսիոնիզմ |
![]() |
Վիտորիո Միելե (իտալ.՝ Vittorio Miele, նոյեմբերի 24, 1926[1], Կասինո - նոյեմբերի 18, 1999, Կասինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա), իտալացի նկարիչ։
Ողբերգական ճակատագրի բերումով մասնակցում է Մոնտեկասինոյի ճակատամարտին՝ այնտեղ կորցնելով հորն ու քրոջը, այնուհետև՝ ստացած ծանր վերքերի հետևանքով, նաև մորը։ Վաթսունականներին մասնակցում է Սան Մարինոյում, Ճապոնիայում, Հարավսլավիայում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած ցուցահանդեսներին։ Իսկ արդեն վաթսունականների վերջերին Իտալիայի մի շարք ցուցահանդեսներին իր մասնակցությունն ունենալուց հետո նրան հրավիրում են Հարավսլավիայի Պոչիտեյ քաղաքի պետական գեղարվեստական միություն։ Հետագայում այս փորձառությունն իր արտացոլումն է գտնում նրա մի շարք հրաշալի պաստելային կտավներում։
Կասինոյի ավերումից երեսունհինգ տարի անց Վիտորիո Միելեն հեղինակում է քաղաքի ավերման տարելիցին նվիրված իր “Վկայություն” (Testimonianza) գործը։ Ստեղծագործական այս ուղին բնորոշվում է մաեստրոյի ներաշխարհում դաջված ցավալի պատկերների արտահայտմամբ, իսկ արդեն 1991 թ.-ին այդ ստեղծագործությունը ներկայացվում է Եվրոպական պառլամենտում։ Վիտորիո Միելեն մահացավ է իր հարազատ Կասինոյում 1999 թ.-ի նոյեմբերի 18-ին։ Նրա մտերիմ ընկերների շարքում էին Ումբերտո Մաստրոյանին, Ալֆրեդո Բոնացին, Կոլյա Միչևվիչը և Պիետրո Անիգոնին, իսկ Դուչիո Տրոմբադորին նրան բնորոշել է որպես “լռության բանաստեղծ”։ Միելեն իրավացիորեն համարվում է անցյալ դարի ամենախորը ներաշխարհով օժտված և ամենանշանավոր իտալացի նկարիչներից մեկը։ Ներկայումս նրա որոշ ստեղծագործություններ ցուցադրվում են Արպինո քաղաքի Ումբերտո Մաստրոյանիի անվան հիմնադրամի թանգարանում։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիտորիո Միելե կատեգորիայում։ |