Վլադիմիր Կորոլյով | |
---|---|
![]() | |
փետրվարի 1, 1955 (70 տարեկան) - | |
Ծննդավայր | Կաշինսկի շրջան, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ և Խորհրդային նավատորմ |
Կոչում | ծովակալ և ադմիրալ |
Հրամանատարն էր | Սևծովյան նավատորմ և ԽՍՀՄ ԶՈՒ հյուսիսային նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա |
Պարգևներ |
Վլադիմիր Իվանովիչ Կորոլյով ( ռուս.՝ Владимир Иванович Королёв. փետրվարի 1, 1955, Կաշինսկի շրջան, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պաշտոնաթող զորահրամանատար: 2016 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար։ Ծովակալ (2013):
Վլադիմիր Կորոլյովը ծնվել է 1955 թվականի փետրվարի 1-ին ՌՍՖՍՀ Կալինինի մարզի (ներկայումս՝ Տվերի նահանգ) Կաշինի շրջանի Պուստինկա գյուղում: 1972-1977 թվականներին սովորել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանում և հաջողությամբ ավարտելուց հետո ծառայության է անցել Խորհրդային ռազմածովային նավատորմի հյուսիսային նավատորմում: K-467 ատոմային սուզանավի վրա նա ստանձնել է նավարկության մարտական բաժնի հրամանատարի (GA-1), K-488- ի վրա՝ առաջին սպայի և K-387- ի հրամանատարի պարտականությունները: 1987 թվականին հաջողությամբ ավարտել է ռազմածովային նավատորմի բարձրագույն սպայական դասընթացները, իսկ 1995 թվականին՝ Ն.Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան։ 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1996 թվականի ապրիլը եղել է ստորջրյա նավատորմի 24-րդ դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1996 թվականի ապրիլից մինչև 2000 թվականի օգոստոսը ծառայել է Հյուսիսային նավատորմի սուզանավային պաշտպանության օպերատիվ շտաբի ղեկավարությունում: Այնուհետև դարձել է ստորջրյա նավատորմի 24-րդ դիվիզիայի հրամանատար, 2002-2007 թվականներին էլ եղել է 12-րդ սուզանավային ջոկատի հրամանատար: 2006 թվականի դեկտեմբերի 15-ին Կորոլյովին շնորհվել է փոխծովակալի կոչում։ 2007 թվականի նոյեմբերից մինչև 2009 թվականի օգոստոսը նա պաշտոնավարել է որպես Հյուսիսային նավատորմի հրամանատարի տեղակալ, այնուհետև՝ շտաբի պետ մինչև 2010 թվականի հուլիսը։ Նա մասնակցել է 18 մեծ նավարկությունների սուզանավերով և վերգետնյա նավերով։
2010 թվականի հուլիսի 2-ին Կորոլյովը ՌԴ նախագահ Մեդվեդևի հրամանով նշանակվել է Սևծովյան նավատորմի[1], 2011 թվականի հունիսի 23-ին՝ Հյուսիսային նավատորմի հրամանատար։ [2] 2013 թվականի փետրվարի 20-ի թիվ 151 հրամանագրով նրան շնորհվել է ծովակալի կոչում։
2014 թվականի դեկտեմբերին, որպես Հյուսիսային նավատորմի միացյալ ռազմավարական հրամանատարության ղեկավար, նա անմիջականորեն գտնվել է պաշտպանության նախարարի ենթակայության տակ։ Այդ ստորաբաժանումն ուժեղացված էր «Կոլա» ՀՕՊ համակարգերով, մոտոհրաձգային ու արկտիկական բրիգադներով և ավիացիոն ուժերով։ Նրա անմիջական ղեկավարությամբ է 2015 թվականին Արկտիկայում ստեղծվել Հյուսիսային նավատորմի ռազմական ենթակառուցվածքը:
2016 թվականի ապրիլին Կորոլյովը նախագահ Պուտինի կողմից նշանակվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար[3][4]։ Համարվում է այդ բարձր պաշտոնին նշանակված առաջին սուզանավորդը և նշանակման պահին առավել մեծ տարիք ունեցողը[5]: 2019 թվականի մայիսի 3-ին անցնելով թոշակի՝ նա աշխատել և աշխատում է Միացյալ նավաշինական խմբում որպես գործադիր տնօրենի տեղակալ[6] և համակարգում է ռազմածովային նավատորմի համար նավերի կառուցումը:
Կորոլյովը Արկտիկայի զարգացման պետական հանձնաժողովի նախագահության անդամ է։
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 63 (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կորոլյով» հոդվածին։ |