Վլոձիմեժ Տետմայեր լեհ.՝ Włodzimierz Tetmajer | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1862[1] կամ դեկտեմբերի 31, 1861[2] |
Ծննդավայր | Harklowa, Lesser Poland Voivodeship, Gmina Nowy Targ, Nowy Targ County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1923[3][4][2] |
Մահվան վայր | Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ, գծանկարիչ, գրող և հրապարակախոս |
Թեմաներ | գեղանկարչություն[6], գրաֆիկա[6], գրականություն[6], հրապարակախոսություն[6] և քաղաքականություն[6] |
Պարգևներ | |
Պաշտոն | Աբգեորդնեթենհաուսի անդամ |
Անդամակցություն | Ազգային լիգա և Society of Polish Artists "Sztuka"? |
Կուսակցություն | Q4371228? և Polish People's Party "Piast"? |
Զավակներ | Jan Kazimierz Przerwa-Tetmajer? |
Włodzimierz Tetmajer Վիքիպահեստում |
Վլոձիմեժ Տետմայեր (լեհ.՝ Włodzimierz Tetmajer, դեկտեմբերի 31, 1862[1] կամ դեկտեմբերի 31, 1861[2], Harklowa, Lesser Poland Voivodeship, Gmina Nowy Targ, Nowy Targ County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - դեկտեմբերի 26, 1923[3][4][2], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5]), 19-20-րդ դարերի լեհ նկարիչ, ով նշանակալի գործեր է ստեղծել ինչպես ռեալիստական, այնպես էլ մոդեռն ոճով։ Նրա լավագույն աշխատանքները պահվում և ցուցադրվում են Վարշավայի և Կրակովի ազգային թանգարաններում։
Տետմայերը նկարչության դասեր է առել և կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել Կրակովի գեղարվեստի դպրոցում (Szkoła Sztuk Pięknych w Krakowie, 1875-ից 1886 թվականների միջակայքում), Վիեննայի ու Մյունխենի գեղարվեստի ակադեմիաներում (1886–1889 թթ.), Փարիզի Կոլարոսի ակադեմիայում (Académie Colarossi), ինչպես նաև՝ Յան Մատեյկոյի արվեստանոցում՝ հենց վերջինիս ղեկավարությամբ (1889-ից 1895 թթ.): Բացի այս ամենից, Վլոձիմեժ Տետմայերը դասական բանասիրություն է ուսումնասիրել Կրակովի Յագելոնյան համալսարանում։
1890 թվականին, «Երիտասարդ Լեհաստան» գեղարվեստական շարժման ոգուն համապատասխան, ամուսնացել է գյուղացի մի աղջկա հետ՝ ասես նշանավորելով իր վերադարձը հայրենյաց արմատներին։ Կնոջ հետ բնակություն է հաստատել գյուղական հեռավոր մի տնակում, որտեղ հաճախ նրան այցելել են ընկերները։ 1900 թվականին հյուրընկալել է իր ընկերներից բանաստեղծ Լուցիան Ռիդելին ու վերջինիս հարսնացուին, որն իր կնոջ քույրն էր, կազմակերպել է նրանց հարսանիքը։ Գյուղական այդ հարսանիքը ներշնչել է Ստանիսլավ Վիսպյանսկուն՝ գրելու իր նշանավոր թատերգությունը՝ «Հարսանիք»-ը (Wesele), որտեղ արծարծվում է Լեհաստանի ազատագրման թեման։
Արվեստի պատմաբան,. դոկտոր Յուզեֆ Անջեյ Նովոբիլսկին գրել է.
Վլոձիմեժ Տետմայերը բանաստեղծ Կազիմեժ Պժերվա-Տետմայերի ավագ եղբայրն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլոձիմեժ Տետմայեր» հոդվածին։ |
|