Վրաստան այցելողները պետք է վիզա ստանան Վրաստանի դիվանագիտական առաքելություններից մեկում, եթե նրանք չեն ժամանում վիզաներից ազատված երկրներից մեկից, ժամանման պահին վիզա ստանալու իրավունք ունեցող երկրներից կամ էլեկտրոնային վիզա ստանալու իրավունք ունեցող երկրներից։ Այցելուները պետք է ունենան ենթադրյալ կացության ժամկետում վավեր անձնագիր (կամ անձը հաստատող փաստաթուղթ, եթե Թուրքիայի, Ուկրաինայի կամ ԵՄ-ի քաղաքացի են), մինչդեռ Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել վավեր կամ ժամկետանց անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով[1]։
Վրաստանը օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին նոր օրենք է ընդունել, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այն փոփոխվել է 2015 թվականի հունիսի 9-ին, երբ կացության առավելագույն ժամկետը երկարաձգվեց մինչև մեկ տարի[2][3]։ Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստան, սահմանված է ոչ թե նոր օրենքով, այլ Վրաստանի կառավարության առանձին ենթաօրենսդրական ակտով[4]։ Առանց վիզայի երկրների ցանկը նույնպես հաստատվել է 2015 թվականի հունիս 9-ին։ 2014 թվականի սեպտեմբերին ազատ վիզայի երկրների ցանկից հեռացվել են Բոլիվիան, Կուբան, Դոմինիկան, Գվատեմալան, Իրաքը, Պարագվայը, Պերուն, Սենթ Քիթս և Նևիսը, Սենթ Լյուսիան, Սուրինամը և Տրինիդատ և Տոբագոն[5]։
Հետևյալ երկրների և տարածքների քաղաքացիները կարող են այցելել և 1 տարի մնալ Վրաստանում (եթե այլ նշումներ չկան).[6][7][8]
1 — Սաուդյան Արաբիայի օտարերկրյա ռեզիդենտները պետք է ավիաընկերության գրանցման ժամանակ ներկայացնեն Սաուդիան Արաբիայի իրենց ռեզիդենտության վկայականի վավերացված անգլերեն թարգմանությունը, այլապես գրանցումը կարող է մերժվել։
2 — կարող են մուտք գործել ID քարտով[12]
3 — կարող են մուտք գործել ID քարտով, եթե ժամանել են անմիջապես Ուկրաինայից
4 — վիզան տրվում է Բերմուդայի, Բրիտանական Վիրջինյան կղզիների, Կայմանյան կղզիներ, Ֆոլքլենդյան կղզիների, Ջիբրալթարի ու Թերքս և Քայքոս կղզիների քաղաքացիներին։
Վիզան տարածվում է նաև հետևյալ խմբերի վրա.[13]
Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի փոխադարձ այցերի մասին Պարագվայի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերին և դեռևս չի վավերացվել[17]։ Սերբիայի և Ֆիջիի հետ սովորական անձնագրերի սեփականատերերի համար փոխադարձ այցերի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մարտին[18][19]։
Թայվանի քաղաքացիներին արգելված է մուտք գործել մնալու կամ տարանցիկ նպատակներով[20]։
Հետևյալ 66 երկրների և տարածքների անձնագրերի սեփականատերերը կարող ժամանումից առաջ առցանց առանձին վճարով ստանալ բազմակի էլեկտրոնային վիզաներ.[21]
180 օրվա ընթացքում 90 օրվա կացություն[խմբագրել | խմբագրել կոդը]180 օրվա ընթացքում 30 օրվա կացություն[խմբագրել | խմբագրել կոդը] |
Աբխազիա և Հարավային Օսիա (որոնք Վրաստանը և միջազգային հանրության մեծ մասը համարում են Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներ) մուտքը սահմանային անցակետերով, որոնք գտնվում են Վրաստանի Զուգդիդի և Գորիի մունիցիպալիտետում, վրացական օրենսդրությամբ պատժելի արարք է։ Այժմ վրացական կառավարության կողմից վերահսկվող տարածքից Հարավային Օսիա մուտք գործելն անհնար է ։
Վրաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը հետևյալ երկրների քաղաքացներն են.[22]
Երկիր | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 |
---|---|---|---|---|---|
Ադրբեջան | 1,807,068 | 1,695,084 | 1,523,075 | 1,393,257 | 1,283,214 |
Հայաստան | 1,725,163 | 1,718,243 | 1,496,246 | 1,468,888 | 1,325,635 |
Ռուսաստան | 1,705,142 | 1,392,842 | 1,037,564 | 926,144 | 811,621 |
Թուրքիա | 1,312,129 | 1,247,082 | 1,254,089 | 1,391,721 | 1,442,695 |
Իրան | 339,462 | 322,898 | 147,915 | 25,273 | 47,929 |
Ուկրաինա | 204,952 | 193,127 | 172,631 | 141,734 | 143,521 |
Իսրայել | 173,366 | 125,320 | 92,213 | 59,487 | 42,385 |
Գերմանիա | 74,131 | ||||
Հնդկաստան | 73,458 | 59,738 | 36,410 | 12,114 | 4,679 |
Լեհաստան | 71,668 | ||||
Ղազախստան | 68,452 | 56,801 | 48,809 | 36,777 | 28,394 |
Բելառուս | 68,360 | ||||
Սաուդյան Արաբիա | 65,560 | 56,247 | 21,257 | 9,850 | 5,485 |
Ընդհանուր | 8,326,252 | 7,556,339 | 6,360,503 | 5,901,094 | 5,515,559 |
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)