Բնակավայր | ||
---|---|---|
Վրելո Բոսնե | ||
բոս․՝ Vrelo Bosne[1] | ||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | |
Համայնք | Սարաևոյի շրջան և Իլիջա (համայնք) | |
Հիմնադրված է | 2006[1] թ. | |
Մակերես | 631 հեկտար | |
ԲԾՄ | 503 մետր | |
Պաշտոնական կայք | zppks.ba(բոսն.) | |
| ||
Վրելո Բոսնե (սերբախորվաթ․՝ Vrelo Bosne, արտասան. [ʋrê.ло bôs.neː]), հանրային զբոսայգի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի մերձակայքում, Իգման սարի լեռան ստորոտին, Բոսնա գետի ափին
Իլիջայի համայնքային տարածքում գտնվող Վրելո-Բոսնա զբոսայգին Բոսնիա և Հերցեգովինայի սիրված տեսարժան վայրերից է։ Զբոսայգու մոտակայքում՝ Բոսնա գետի վրա գցված կամուրջը պատմական հուշարձան է. այն կոչվում է «Հռոմեական» և իսկապես կառուցվել է հռոմեական տիրապետության ժամանակներում՝ դեպի Aquae Sulphurae գյուղը անցում ապահովելու նպատակով[2], սակայն հետագայում ավերվել է և վերակառուցվել մոտավորապես 1530 - 1550 թվականներին։ Բացի այդ, Իլիջայում հայտնաբերվել է մ. թ. ա. 2400-2000 թթ. թվագրվող հնավայր[2]։
Գետի ակունքը գտնվում է զբոսայգու տարածքում, և ջուրն այստեղ այնքան մաքուր է, որ կարելի է խմել[3]։ Զբոսայգու տարեկան այցելուների թիվն անցնում է վաթսուն հազարից[4]։
Այցելուները ճեմում են զբոսայգու ծառուղիներում կամ կառքով են զբոսնում։ Ծառուղիները հարմար են նաև հեծանիվ վարելու համար[5]։ Գլխավոր ծառուղու երկու կողմերում կանգուն են Ավստրո-Հունգարիայի տիրապետության ժամանակաշրջանի մի շարք կառույցներ։ Քիչ չեն սրճարաններն ու ռեստորանները, որոնք բազմազան ուտեստներ ու ըմպելիք են առաջարկում զբոսայգու այցելուներին։ Զբոսայգու աշխատանքային ժամերը տարբեր են՝ կախված տարվա եղանակից։ Մարդիկ այստեղ կտրվում են քաղաքային եռուզեռից ու աղմուկից, հիանում ծառ ու ծաղկով, գետի սահանքներով, ոչ շատ բարձր ջրվեժներով, ջրերի մեջ սահող, թևահարող կարապներով ու բադերով[6]։
Բոսնիական պատերազմի ժամանակ զբոսայգին չի պահպանվել, և շատ ծառեր կտրվել են ու օգտագործվել որպես վառելափայտ։ 2000 թվականին միջազգային բնապահպանական կազմակերպության աջակցությամբ և տեղի երիտասարդության ուժերով զբոսայգին վերականգնվել է, ստացել նախկին տեսքը։
Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը հաճախ իր պարապմունքներն անց է կացնում «Վրելո-Բոսնե» զբոսայգում[7]։
Մուտքը զբոսայգի մեծահասակների համար վճարովի է, երեխաների, ծերերի, հաշմանդամների համար՝ անվճար[8]։ Մուտք արված գումարները ծախսվում են զբոսայգու պահպանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրելո Բոսնե» հոդվածին։ |
|