Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան | |
---|---|
Կենտրոնական շենքը | |
Տեսակ | polytechnic? և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1910 թվական (նախկին) 1945 թվական (ներկայիս) |
Տիպ | Պետական համալսարան |
Ռեկտոր | Ցեզարի Մադրիաս |
Ուսանողներ | 28314 |
Ընդհանուր անձնակազմ | 2199 մարդ (2019)[1] |
Դոկտորանտուրա | 918 |
Դասախոսներ | 2131 |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Եվրոպայի համալսարանների միություն[1][2], Ճարտարագիտական կրթության եվրոպական ընկերություն[1] և ORCID[3] |
Կամպուս | Քաղաքային |
Երկիր | Լեհաստան[4] |
Տեղագրություն | Վրոցլավ, Լեհաստան |
Կայք | pwr.edu.pl |
Wrocław University of Technology Վիքիպահեստում |
Համալսարանական վարկանիշային աղյուսակներ | |
---|---|
Համաշխարհային | |
QS[5] | 292-րդը ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտում |
Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (լեհ.՝ Politechnika Wrocławska, հիմնադրվել է որպես գերմ.՝ Technische Hochschule Breslau) տեխնոլոգիական համալսարան է Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Քաղաքով ցրված շենքերով և ենթակառուցվածքներով՝ նրա կենտրոնական շենքը գտնվում է Օդրա գետի կողքին։ Գործում է երեք տարածաշրջանային մասնաճյուղեր Ժելենիա Գորայում, Լեգնիցայում և Վալբժիխում։ Huffington Post UK-ի աշխարհի ամենագեղեցիկ համալսարանների ցանկում Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը լավագույն 15-յակում էր։
Ներկայումս համալսարանը կրթում է գրեթե 28,000 ուսանողների[6] գրեթե 50 բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի ծրագրերում։ Հիմնադրման օրվանից ամեն տարի շնորհվում է ավելի քան 4,000 աստիճան ավելի քան 80000 ուսանողների։ Համալսարանի աշխատակազմը բաղկացած է ավելի քան 2000 գիտական աշխատողներից և վարչակազմի ևս 2000 աշխատողներից։
Համալսարանը բարձր է դասվում լեհական բուհերի ամենամյա վարկանիշային աղյուսակում։ 2006 և 2007 թվականներին անընդմեջ այն հայտարարվեց Լեհաստանի լավագույն տեխնիկական համալսարան, իսկ 2013 թվականին՝ 2-րդ լավագույնը։ «Որտե՞ղ սովորել» վարկանիշային աղյուսակում ժամանակակից տեխնոլոգիական խմբում (առարկաներ՝ ինֆորմատիկա, էլեկտրոնիկա, նյութերի գիտություն և ճարտարագիտություն) 1-ին հորիզոնականում էր։ 2012 թվականին Computerworld Magazine USA ամսագրի տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում թ-րդ լավագույնն էր տեխնոլոգիական համալսարանների ցանկում և 1-ինը՝ ամենանորարարական համալսրանների ցանկում։ 2015 թվականին այն բնապահպանական ճարտարագիտության ոլորտում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ ըստ ներկայումս Լեհաստանի ամենահայտնի վարկանիշային կայքի՝ «Perspektywy»-ի[7]։
Համաձայն «QS World University» վարկանիշային աղյուսակի 2017/2018 թվականների տվյալների՝ այն ճարտարագիտության և ինֆորմատիկայի ոլորտի դասակարգմամբ 292-րդ հորիզոնականն է։ Այն նաև զբաղեցրել է առաջին եռյակը EAA դասակարգման աղյուսակում ընդհանուր առմամբ։
Գիտության և տեխնոլոգիայի համալսարանը հիմնադրվել է 1910 թվականին գերմանացի գիտնականների և ինժեներների կողմից Գերմանական կայսրության կայսր Վիլհելմ Երկրորդի աջակցությամբ։ Այն հայտնի էր իր ձեռքբերումներով, նորարարությամբ և գյուտերով։
1945 թվականի մայիսին Ֆեստունգ Բրեսլաուն գրավեց Խորհրդային Միության Կարմիր բանակի կողմից, և Բրեսլաուի տեխնիկական համալսարանը քաղաքի հետ միասին հանձնվեց Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությանը։
Լեհաստանի Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 1945 թվականի օգոստոսի 24-ին։ 27 պրոֆեսորներից բաղկացած մի խումբ, որոնք Lվովի համալսարանից և Լվովի տեխնոլոգիական հհամալսարանից էին, ժամանեցին Վրոցլավ և հիմնեցին լեհական գիտական հասարակությունը մասամբ կամ ամբողջությամբ ավերված Բրեսլաու շենքերում։ Առաջին դասախոսությունը տվել է Կազիմիրզ Իդասևսկին 1945 թվականի նոյեմբերի 15-ին։ Այդ օրվանից ի վեր այդ օրը նշվում է որպես Վրոցլավում գիտության օր։
1951 թվականին համալսարանը բաժանվեց երկու հաստատության։ Նորաստեղծ Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանի առաջին ռեկտորը Դիոնիզի Սմոլեսկին էր։ Այդ ժամանակվանից պոլիտեխնիկը արագ զարգացավ և ենթարկվեց կազմակերպչական բազմաթիվ փոփոխությունների։
Այսօր համալսարանի ուսանողները մասնակցում են մի քանի գիտական ծրագրերին, ինչպիսիք են SSETI ծրագիրը։
Համալսարանը Վրոցլավում գտնվող Լոգիստիկայի և տրանսպորտի միջազգային համալսարանի և Մեցում ֆրանսիական École supérieure internationale de commerce համալսարանի հիմնադիրներից է[8]։
Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը ղեկավարվում է ռեկտորի և հինգ պրոռեկտորների կողմից՝ հետազոտությունների, կրթության, ուսանողների գործի, ընդհանուր գործերի և զարգացման։ Ռեկտորներն ու պրոռեկտորները, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններն ու տնօրեններն ընտրվում են աշխատակազմի կողմից հինգ տարի ժամկետով և կարող են վերընտրվել մեկ անգամ։ Համալսարանի ներսում բարձրագույն կառավարման մարմինը Սենատն է, որն բաղկացած է 75 անդամից`ռեկտոր, 5 պրոռեկտոր, 12 դեկան, 12 ուսանող և աշխատակազմի իրավասու 45 ներկայացուցիչ։
Համալսարանն առաջարկում է կրթություն 13 ֆակուլտետում.
1. Optica Applicata 2․ Material Science 3. Systems Science
Ուսանողներն ունեն իրենց սեփական ինքնակառավարումը, որը վերահսկում է իրենց գործերի մեծ մասը։ Համալսարանում գործում է նաև Կարիերայի գրասենյակը, որն օգնում է ուսանողներին կրթությունից մինչև աշխատանքի անցում կատարելու գործընթացում[9]։
Ակտիվ կազմակերպություններ
7. https://www.topuniversities.com/universities/wroclaw-university-technology
8. http://www.huffingtonpost.co.uk/2013/07/11/worlds-most-beautiful-universities_n_3578402.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան» հոդվածին։ |
|