Տաթև Չախեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արվեստագետ և բանաստեղծուհի |
Լեզու | հայերեն, անգլերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան Ադամ Միցկևիչի անվան համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Կայք | tatevchakhian.com |
Tatev Chakhian Վիքիպահեստում |
Տաթև Չախեան (հուլիսի 1, 1992, Երևան, Հայաստան), հայ արվեստագետ։
Առաջին բանաստեղծական ժողովածուն «ԱՆԱՆՁՆԱ(ԳՐԱ)ՅԻՆ» (Երևան, 2016) առաջադրվել է 2018 թվականի «Եվրոպայի ազատության բանաստեղծ» միջազգային մրցանակին և հրատարակվել լեհերեն՝ «DOWÓD (NIE)OSOBISTY» (Instytut Kultury Miejskiej, 2018)։ Հեղինակի երկրորդ ժողովածուն՝ «MIGRANT POINT» լույս է տեսել Երևանում (Ակտուալ Արվեստ, 2024)։ Բանաստեղծական շարքերը թարգմանվել և հրատարակվել են ավելի քան քսան լեզվով։ Կատարում է թարգմանություններ, հանրահռչակում լեհ և անգլալեզու ժամանակակից պոեզիան։
Ծնվել է Երևանում 1992 թվականին՝ մանկավարժի ընտանիքում։ Կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութային մարդաբանության բաժնում[1], այնուհետ ավարտել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
Մրցանակները ներառում են «Գրանիշ 2022»՝ «Լավագույն պոեզիա» անվանակարգում, Դիոնիզի Մալիշևսկու անվ․ գրական պարգև (Լեհաստան, 2017), Գազետա Օբիվատելսկա գրական մրցանակ (Լեհաստան, 2016), Հայաստանի առաջին տիկնոջ գրական մրցանակ (ՀՀ, 2016), Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդի կողմից «Սահակ Պարթև» գրական մրցանակ (ՀՀ, 2015)[1]։
Պոեզիայի առաջին հավաքածուն առաջադրվել է «Եվրոպայի ազատության բանաստեղծ» միջազգային մրցանակին (Գդանսկ, 2018), որը նվիրված է «ժամանակակից ընթերցողի համար ամենակարևոր սուբյեկտներից մեկին` «ազատությանը»` այդ թեմայով գրված պոեզիան խրախուսելու և արժևորելու համար [2][3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաթև Չախեան» հոդվածին։ |
|