Գյուղ | ||
---|---|---|
Տաճրակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Դաջրաք, Դաջրեք, Թաջրակ, Տաճարակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Տաճրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Եփրատի ձախ կողմի վտակներից մեկի հովտում, Երզնկա քաղաքից 6 կմ հարավ, Մնձուրի լեռնաշղթայի հյուսիսային փեշին։ Հնում մտել է Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառի մեջ։
Անվանումն առաջացել է Տիրաշեն վանքի ավանդատան` Տաճարիկի անունից։
Բնակչությունը թուրքերի կողմի զանգվածաբար կոտորվել է 1916 թվականի կոտորածի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 13 տուն հայ և 6 տուն քուրդ, իսկ 1915 թվականի նախօրյակին` մոտ 50 տուն բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին։
Գյուղը գնտվում էր այգեվետ և պտղաշատ վայրում։ Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, հողագործություն և արհեստներն էին։
Տաճրակն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի` կառուցված 1235 թվականին։ Գյուղի մոտ էին գտնվում նաև Գառնիկ Ճգնավորի և Տիրաշեն վանքերը։
Գյուղն ուներ XIX դարի կեսերին կառուցված դպրոց, որտեղ սովորում էին 50 աշակերտ[2]։