Տանձենի սուր սղոցանման | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Pyrus oxyprion
Woron
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Տանձենի սուր սղոցանման (լատին․՝ Pyrus oxyprion), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։
Տերևաթափ, փոքր ծառ է կամ թուփ 2-5 մ բարձրությամբ և 10-12 սմ բնի տրամագծով, ցրված սաղարթով և փշապատ, մերկ ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները սարդոստայնանման աղվամազով են ծածկված։ Բողբոջները թաղիքամազմզուկապատ են։ Տերևները նեղ են, հակառակ ձվաձև, միջին մասից դեպի վեր լայնացած, հիմքում աստիճանաբար սեղմվելով միանում են ոչ պարզորոշ արտահայտված թաղիքանման մազմզուկներով ծածկված տերեւակոթունին, որը հասնում է 1,5-2 սմ երկարության, գագաթում սրված կամ բթավուն, խոշոր սղոցաեզր կամ ատամնաեզր, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից թեթևակի ոստայնապատ, մոխրավուն և կոշտ։ Պտուղները մանր են, տանձանման, 1,5 սմ տրամագծով։ Որպես հազվագյուտ տեսակ, անհրաժեշտ է պահպանել ու տարածել։ Էկոլոգիական խումբը՝ 8-րդ։
Տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում։ Հանդիպում է Հայաստանի կենտրոնական շրջաններում և Վայքում, միջին լեռնային գոտում, չոր քարքարոտ թեքությունների վրա, լեռնային գետերի կիրճերում։
Ամենաչորադիմացկուն տանձենիներից մեկն է համարվում, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում սելեկցիոն աշխատանքների համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել չոր, քարքարոտ, խիստ ցամաքային կլիմա ունեցող շրջանների կանաչապատման ու անտառապատման համար[1]։