Տաշտուն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշտուն (այլ կիրառումներ)
Գյուղ
Տաշտուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ԳյուղՄեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1]
Մակերես21,60 կմ²
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն104[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտաշտունցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(286)
Տաշտուն (Հայաստան)##
Տաշտուն (Հայաստան)
Տաշտուն (Սյունիքի մարզ)##
Տաշտուն (Սյունիքի մարզ)

Տաշտուն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։

Գյուղի պաշտոնական անունը Տաշտուն է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Տեշտին անունով[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Տաշտուն գետի հովտում՝ ծովի մակարդակից 1900-2000 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 55 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 19-20 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Տաշտունը հիշատակվում է Տաթևի վանքին պատկանող (X դար) գյուղերի ցուցակում։ Ուշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն։ Տաշտուն է անվանվել (Դաշտոն ձևով) նաև Սյունիք նահանգի Արևիք գավառի մի մասը։ Գյուղում պահպանվել է քառամույթ գնբեթավոր բազիլիկ Սբ. Ստեփանոս եկեղեցին (XVII դար)։ Շրջակայքում կան գյուղատեղիներ (Ռոմելանց, Քյիլդիզանց, XIV—XVII դդ.), խաչքարերով գերեզմանոցներ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տաշտունի մշտական բնակչությունը կազմել է 104 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Տաշտուն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 23 147 311 500 580 495 342 343 259 170[6] 104[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 76
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 40
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաշտուն» հոդվածին։